Սուրդոպեդագոգիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրդոպեդագոգիկա (լատիներեն՝ surdus - խուլ), դեֆեկտոլոգիայի բնագավառ, որ զբաղվում է լսողության խանգարումներով (խուլ, թույլ լսող, ուշ խլացած) երեխաների ուսուցման և դաստիարակության պրոբլեմների մշակմամբ։

Պատմություն[խմբագրել]

Լսողության խոր խանգարումներով երեխաների ուսուցման առաջին փորձերը կատարվել են Իսպանիայում, 16-17 դդ․։ 18 դարի վերջին Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ 1806-ին Ռուսաստանում (Պավլովսկում) խուլերի համար բացվել են առաջին հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկները։ Խորհրդային սուրդոպեդագոգիկան հիմնվում էր մարքսլենինյան մանկավարժության ընդհանուր սկզբունքների վրա, նպատակն էր նպաստել լսողության խանգարումներով երեխաների հոգևոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի զարգացմանը, նրանց կոմունիստական դաստիարակությանը և պրակտիկ գործունեության նախապատրաստմանը։ Սուրդոպեդագոգիկան մշակում է հատուկ ուսումնադաստիարակչական պրոցեսի հիմունքները և ուսումնադաստիարակչական հիմնարկությունների կազմակերպման սկզբունքները, կիրառում մասնավոր մեթոդիկաներ։ Սուրդոպեդագոգիկայի մեթոդների կատարելագործմանը նպաստում է սուրդոտեխնիկան։ Սուրդոպեդագոգիկան հենվում է միջանկյալ գիտությունների (օտոլարինգոլոգիա, ակուստիկա, հոգեբանություն, լեզվաբանություն և այլն) տվյալների վրա։ Խորհրդային սուրդոպեդագոգիկայի կենտրոնը ԽՍՀՄ ՄԳԱ դեֆեկտոլոգիայի ԳՀԻ-ն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png