Սուրբծննդյան սագ (ուտեստ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | Ուտեստ |
---|---|
Ենթատեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | Չինաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Սագ, խնձոր, շագանակ, սալորաչիր, աղացած պղպեղ, սոխ |
Roasted goose Վիքիպահեստում |
Սուրբ Ծննդյան սագ, Սուրբ Ծննդյան ավանդական, տոնական ուտեստ։ Այս տապակայի պատրաստման արմատները տանում են դեպի կաթոլիկ սովորույթները, երբ նոյեմբերի 11-ին նշվում էր Սուրբ Մարտինի օրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լեգենդի՝ 1588 թվականի Ծննդյան տոներին անգլիական թագուհի Ելիզավետան ուտում էր տապակած սագ, երբ նրան հայտնեցին Իսպանիայի անպարտելի Ֆիլիպ II-ի նավատորմի ջախջախման մասին։ Նա համարեց տապակած սագը հաջողության նշան և այն հայտարարեց ամանորյա ուտեստ։ Տարիներ հետո տապակած սագը դարձավ եվրոպական երկրների Սուրբ Ծննդյան ամենասիրելի ուտեստը, չնայած Մեծ Բրիտանիայում այն արդեն փոխարինվել է հնդկահավով։
Սուրբ Ծննդյան սագը լցոնվում է խնձորով, հասուն շագանակով, սև սալորաչրով և սոխով, որպես համեմունք օգտագործվում է աղացած պղպեղ,թարխուն և այլն։ Գերմանիայում այն մատուցվում է կարմիր կաղամբի հետ միասին, իսկ Շվեյցարիայում՝ բրյուսելյան կաղամբի և խնձորի խյուսի հետ, որը շատ համեղ է։