Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)
|
|
|
| Վանքային համալիր | |
|---|---|
Վանքը
|
|
| Տեղադրություն | Վասպուրական, Ջուղա |
| Աշխարհ | Վասպուրական |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Կարգավիճակ | Կանգուն |
| Ակտիվ է | Այո |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
|
|
|
|
|
|
| Սուրբ Ստեփանոս վանք* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
|
|
|
| Վանքային համալիրը
|
|
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | ii, iii, vi |
| Հղում | 1262 |
| Աշխարհամաս** | Ասիա և Օվկիանիա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2008 (32-րդ նստաշրջան)
|
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման |
|
Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք:
Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է: 2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ Սուրբ Թադևոսի վանք և Ծոր Ծոր վանքերի հետ միասին, , Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ:
[խմբագրել] Պատմություն
Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976-ի կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները: Նույն թվականին վանքը վերահաստատել և վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը: Ս. Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և Հայոց Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել: Աշոտի դուստր Հռիփսիմեն 981-ին վանքին կտակել է Աստապատի իր դաստակերտը, այգիներ, արտեր: Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ Ս. Ստեփանոսը, Ս. Աստվածածինը և Ս. Գևորգը, խարխուլ էին, և գլխ. եկեղեցին (Ս. Ստեփանոսը) նորոգել է իր հայրը: Վանքը հիշատակվում է 1173-ին նկարազարդ ձեռագրի ընծայման կապակցությամբ: 1270-ին նկարագրել է Վարդան Բաձրբերդցին: 1330-ին մոնղոլ Աբու Սայիդ իշխանը հաստատել է վանքի կալվածքները: XIII– XIV դդ. վանքը հայտնի մշակութային կենտրոն էր, 1332-ին այնտեղ տասից ավելի վանականներ ձեռագրեր են ընդօրինակել, գործել է դպրոց: 1331-ին գրված «Նարեկի» հիշատակարանում վանքն անվանվում է «մեծ ու հռչակավոր»: Դեռ 1427-ին հիշատակվում են նրա երեք եկեղեցիները, սակայն 1541-ին Հայոց կաթողիկոս Գրիգոր ԺԱ Բյուզանդացու կոնդակում նշվում է միայն Ս. Ստեփանոսը: XVI դ. վանքը խարխուլ էր, 1589-ին Մարտիրոս վարդապետը նորոգման աշխատանքներ է կատարել: Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1631-ին վանքին դրամահավաքի իրավունք է տվել և հորդորել ժողովրդին՝ օժանդակել այս կարևոր հոգևոր կենտրոնի պահպանմանը: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, 1633-ին վանահայր դարձած Հակոբ Ջուղայեցին (ապագա կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցի) մինչև հիմքերը քանդել է վանքի եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նոր եկեղեցի, պարիսպներ և նրանց կից բնակելի ու օժանդակ շենքեր: Ըստ Ս. Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի արձանագրության, դա կատարվել է 1643–55-ին, սակայն շինարարությունը շարունակվել է մինչև 1662-ը: Հակոբ Դ Ջուղայեցու Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց (1655) հետո վանքի շինարարությունը շարունակել են Հովհաննես, Պետրոս և Հակոբ Շամբեցի վանահայրերը. կառուցել են արևմտյան պարիսպը, սեղանատունը, խցերը և զանգակատունը: 1759-ին վանքի շենքերը վնասվել են երկրաշարժից: Ս. Ստեփանոս եկեղեցին հետագայում նորոգվել է 1704, 1826 և 1865-ին, հյուսիսային բակի սենյակները նորոգվել են 1832-ին, իսկ 1840-ին երկրաշարժից վնասված զանգակատունը՝ 1879-ին: 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով Արաքս գետը դարձել է ռուս-պարսկական սահման, և վանքը կորցրել է Նախիջևանի ու Գողթնի իր թեմերը, իսկ Ատրպատականից հայերի արտագաղթից հետո՝ զրկվել եկամուտներից: Փակվել է դպրոցը, գրադարանի ձեռագրերը փոխադրվել են Էջմիածնի մատենադարան: Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքի և Արտազի Ս. Թադե վանքի թեմերի միավորումով կազմվել է Ատրպատականի առաջնորդություն՝ Թավրիզ կենտրոնով: 1917–21-ին թուրքերը չորս անգամ թալանել են վանքը և հրկիզել գրադարանը: 1973-ին մինչև վանքը կառուցվել է ավտոխճուղի: 1983-ին, իրանահայ համայնքի և «Երկիր և մշակույթ» (Փարիզ) կազմակերպության նյութական օժանդակությամբ Իրանի պետական «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը թիթեղապատել է տանիքները, հենակներով ամրացրել զանգակատան խարխլված կամարները, վերակառուցել արևելյան բակի քանդված խցերը, վերանորոգել խոհանոցն ու սեղանատունը:
[խմբագրել] Ճարտարապետություն
Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում, որոնցից հյուսիսում են գտնվում Ս. Ստեփանոս եկեղեցին՝ հարավից կից երկհարկ եռաստիճան զանգակատնով, և Ս. Պողոս-Պետրոս միանավ թաղածածկ եկեղեցին: Դեղնա-կարմրավուն ֆելզիտային տուֆի մաքուր տաշված քարերով կառուցված Ս. Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև է, եռախորան, արևմտյան ուղղանկյուն թևով, արտաքուստ՝ ուղղանկյուն: Պատերը ներսից աղյուսապատ են և սվաղված: Խորանները յոթանիստ են, անկյունային սենյակները՝ երկհարկ: Վերնահարկ ունի նաև արևմտյան խաչաթևը: Զարդարված է XVII դ. և 1826-ի որմնանկարներով: Կամարաշարով ու պատկերաքանդակներով հարդարված 16-նիստանի թմբուկով գմբեթը պսակվում է հովանոցաձև վեղարով: Ուշ միջնադարի հայ ճարտարապետության մեջ Ս. Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ հարդարանքով: Այստեղ ճակատների հետ ներդաշնակ ամբողջություն են կազմում ավետարանական թեմաներով բազմաթիվ պատկերաքանդակները և զարդաքանդակները (որոնցով հագեցած են բոլոր պատերը և գմբեթը), իսկ ներսի հետ՝ զարդանկարները և որմնանկարները: Գմբեթի թմբուկի նիստերին 12 առաքյալների լուսապսակով դիմաքանդակներն են, իսկ աշխարհի չորս կողմերին նայող նիստերին՝ «Քրիստոսը գահի վրա», ներքևում՝ չորս ավետարանիչների խորհրդանիշներով (արևմ.), ինչպես նաև Աստվածածնի (հս.), Հովհաննես Մկրտչի (արլ.) և Գրիգոր Լուսավորչի (հվ.) պատկերաքանդակներն են: Ճակտոնների հարթության մեջ, արևելյան ճակատին քանդակված է ս. Ստեփանոս Նախավկայի քարկոծումը, արևմուտքին՝ «Խաչելությունը», հարավին՝ «Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին», հյուսիսին՝ «Համբարձումը»: Իսկ զանգակատան հարավային պատին, որը միաժամանակ եկեղեցու հյուսիսային ճակատն է, առաջին հարկում պատկերված է «Աստվածածինը գահի վրա», երկու կողքերին՝ հրեշտակներ, իսկ երկրորդ հարկում՝ «Աստվածածնի Ավետումը»: Ամբողջությամբ վերցված, վանքի պատկերաքանդակները միասնական շղթա են կազմում՝ ներկայացնելով Տերունական պատկերաշարը («Ավետում», «Հիսուսի Ծնունդը», «Խաչելությունը», «Համբարձումը», «Հիսուսը գահի վրա», «Աստվածածինը գահի վրա»), որը լրացված է առաքյալների միջոցով քրիստոնեության տարածման, Ստեփանոս Նախավկայի քարկոծման ու հայ ժողովրդի՝ քրիստոնեության ընդունման թեմաներով: Ընդ որում, համատեղվել են տարբեր սյուժեներ (օր., ս. Ստեփանոսի քարկոծումը զուգակցված է Սուրբ Երրորդության հետ): Ավետարանիչների խորհրդանիշները՝ արծիվը և հրեշտակը, ներկայացված են թռիչքի պահին: Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին:
[խմբագրել] Գրականություն
- Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990:
- Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:
- Մինասյան Լ., Իրանի հայկական վանքերը, Թեհրան, 1971:
- Hofrichter H., Das Kloster Sdepannos Nachawega, “Revue des études arméniennes”, t. 9, P., 1972;
- Hofrichter H., Uluhogian G., S. Stepannos, Milano, 1980 (Documenti di architettura armena, 10).
|
|||||||