Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Որդուար)
|
|
|
| Եկեղեցի | |
|---|---|
| Տեղադրություն | Վասպուրական, Ագուլիս |
| Աշխարհ | Վասպուրական |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Կարգավիճակ | Ավերված |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. տիպ | Քառամույթ եռանավ բազիլիկա |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
| Շինանյութ | Կիսամշակ և սրբատաշ որձաքար |
|
|
|
|
|
|
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Որդուար), հայկական եկեղեցի Որդուար քաղաքում, Նախիջևանի ԻՀ, ներկայիս Ադրբեջանի տարածքում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում: Գտնվում է Որդուարի հյուսիս-արևելյան հատվածում` բարձրադիր բլրի վրա: Ճարտարապետն անհայտ է: Վերանորոգվել է 17-րդ դարում և 1836 թ-ին:
[խմբագրել] Ճարտարապետություն
Եկեղեցին պատկանում է քառամույթ եռանավ բազիլիկա տիպին: Մուտքը գտնվում է հյուսիսային ճակատում: Եկեղեցու աբսիդը հնգանիստ է: Կառուցված է կիսամշակ և սրբատաշ որձաքարից: Եկեղեցու հարավային ճակատին կցված է ընդարձակ սեղանատունը: Արձանագրություններ և որմնաքանդակներ չունի, սակայն ուներ 19-րդ դարի որմնանկարներ: Ներկայումս եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում:
[խմբագրել] Սեղանատուն
Եկեղեցու սեղանատունը թվագրվում է 17-18-րդ դարերին: Իրենից ներկայացնում է միանավ դահլիճ: Ճարտարապետն անհայտ է: Կառուցված է կիսամշակ որձաքարից: Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում: Վերանորոգվել է 19-րդ դարում: Ի տարբերություն եկեղեցու, սեղանատունն ամբողջովին ոչնչացված է: