Սուրբ Նիկոլայ մայր տաճար (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկոլայ մայր տաճար
Никольский собор
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Ներկա վիճակավերված
Ճարտարապետական ոճռուսական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1894 թվական
Կառուցման ավարտ1904 թվական
Փակված է1931
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nikolai Cathedral, Yerevan Վիքիպահեստում

Սուրբ Նիկոլայ եկեղեցի, ավերված ռուսական եկեղեցի հին Երևանի կենտրոնական մասում՝ Բուլվարից հրապարակ ճանապարհին։ Գտնվելու վայրը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Շահումյան հրապարակի տեղում էր։ Քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։ Ներկայումս տեղում գտնվում է Ստեփան Շահումյանի արձանը։

1891 թվականին ռուսաց կայսր Ալեքսանդր III-ի օրոք, ներքին գործերի նախարարության տեխնիկա-շինարարական կոմիտե է ներկայացվել Երևանի բերդում ռուսական եկեղեցի կառուցելու նախագիծ։ 1894 թվականին, Նիկոլայ II կայսեր օրոք, նախագիծը հաստատվում է, և երևանաբնակ ռուսների համար սկսվում է եկեղեցու շինարարությունը։ 1900 թվականին Երևանի նահանգ են ժամանում ճարտարագետ ինժեներներ։ Եկեղեցու ճարտարապետն էր Վասիլի Միրզոյանը, սակայն աշխատանքները ավարտել է ճարտարապետ Նիկոլայ Կիտկինը[1]։

Տաճարը կառուցված էր հայկական սև և վարդագույն տուֆով, այդ ժամանակվա ռուսական ճարտարապետական ոճին համապատասխան։ Նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար։[փա՞ստ]

Եկեղեցին կառուցելիս հաշվի է առնվել Հայաստանի սեյսմոակտիվ դիրքը։ Ուներ գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթների դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցու ներքին հարդարանքին լրացուցիչ շքեղություն էին հաղորդում Աստվածաշնչի թեմայով արված մանրանկարները և որմնանկարները՝ արված հայ և ռուս վարպետների կողմից։ Խնամքով ու ճաշակով էր պատրաստված եկեղեցու կահույքը։

1931 թվականին եկեղեցին ոչնչացվել է, դրա տեղում կանգնեցվել է Ստեփան Շահումյանի արձանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «~22 Old Yerevan». www.iatp.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.