Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սոֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սոֆիա)
Եկեղեցի


ՏեղադրությունԲուլղարիա, Սոֆիա
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքՌուսական ուղղափառ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Միխայիլ Պրեոբրաժենսկի
Ճարտարապ. ոճռուսական վերածննդի ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1907
Կառուցման ավարտ1914
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սոֆիա) (Բուլղարիա)##
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սոֆիա) (Բուլղարիա)
42,6957° с. ш. 23,3291° в. д.HGЯO
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սոֆիայի ռուսական եկեղեցի (բուլղար․՝ Руска църква, Ruska tsarkva), պաշտոնական՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (църква "Св. Николай Чудотворец", tsarkva "Sv. Nikolay Chudotvorets"), Ռուսական ուղղափառ եկեղեցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում՝ տեղակայված «Ցար օսվոբոդիտել» (Ազատարար Թագավորի) պողոտայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1882 թ. ավերված Սարայ մզկիթի տեղում Օսմանյան կայսրությունից Ռուսաստանի կողմից Բուլղարիայի ազատագրումից հետո։ Կառուցվել է որպես Ռուսական դեսպանության պաշտոնական եկեղեցի և անվանվել է Ռուսաստանի Նիկոլայ 2-րդ կայսեր բարեխոս սրբի անունով։

Եկեղեցու ճարտարապետը ռուս Միխայիլ Պրեոբրաժենսկին է, ով եկեղեցին նախագծել է ռուսական վերածննդի դարաշրջանի ճարտարապետական ոճով։ Շինարարական աշխատանքների ընթացքին հետևել է Սոֆիայի Ալեքսանդր Նևսկու տաճարի ճարտարապետ Ա. Սմիրնովը։ Արտաքին բազմագույն սալիկների ձևավորումը իրականացրել է Գ. Կիսլիչևը, ներքին որմնապատկերները նկարազարդել է Վասիլ Պերմինովի կողմից գլխավորած նկարիչների խումբը։ Հինգ գմբեթները պատված են ոսկով։ Սրբոցում 4 հիանալի սրբապատկերներ են, որոնք Կիևի Սուրբ Վլադիմիր տաճարի սրբապատկերների կրկնօրինակներն են։ Դրանք 20-րդ դարի սկզբի ռուսական սրբապատկերների եզակի օրինակներ են։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Սանկտ Պետերբուրգում պատրաստված մայոլիկայի արվեստով ստեղծված սրբոցը։

Եկեղեցու զանգերը տաճարին է նվիրել կայսր Նիկոլայ Երկրորդը։ 1947 թ. եկեղեցին հանձնվել է Մոսկվայի պատրիարքության թեմին։

Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1907 թ. և ավարտվել 1914 թ.։

Եկեղեցու դամբանում է գտնվում արքեպիսկոպոս Սերաֆիմի (Սոբոլևի) գերեզմանը, որին շատ ուղղափառ քրիստոնյաներ Հրաշագործ են համարում։ Նա 1921-1950 թթ. Բուլղարիայում կառավարել է ռուսական ուղղափառ համայնքը։ Այսօր էլ շատերը նամակներ են գրում՝ խնդրելով նրա օգնությունը, թողնում են դրանք գերեզմանի վրա՝ հավատալով, որ նա կօգնի իրենց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Игнатьев А. Русский храм Святителя Николая Чудотворца в г. Софии (к 50-летию со дня освящения) // Журнал Московской Патриархии. М., 1964. № 9. стр. 44-49.
  • Антонов В. В., Кобак А. В. Русские храмы и обители в Европе. — СПб։ «Лики России», 2005. — С. 29—32. — 3000 экз. — ISBN 5-87417-208-4.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Official Guide to the Russian Church by N. Neshkov and N. Lobanova (in Russian and Bulgarian)
  • Historical Plaque in front of the Russian Church, placed by the Ministry of Culture of Bulgaria


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]