Սուրբ Հովհաննես եկեղեցի (Ճահուկ)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
| Ճահուկի Սուրբ Հովհաննես եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Շրջան | Բաբեկի շրջան |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | անհայտ |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բաբեկի շրջանի Ճահուկ (Ջահրի) գյուղի հյուսիս-արևելյան թաղամասում[1]:
Վիճակը 1980-ականներին կանգուն էր, որմերում ճաքեր կային: Սակայն ներկա պահի վիճակը անհայտ է[1]:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում: Ճարտարապետի և պատվիրատուի անունները անհայտ են[1]:
[խմբագրել] Ճարտարապետություն
Եկեղեցու հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա: Տաճարը կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից, աղյուսից: 17 և 19-րդ դարում եկեղեզին վերանորոգվել է: Մուտքը գտնվում է հարավային ճակատում: Եկեղեցու աբսիդը կիսաշրջանաձև է, իսկ մույթերը՝ ուղղանկյուն: Կա ավանդատների մեկ զույգ: Գմբեթը աղյուսաշեն է և ութանիստ[1]:
Եկեղեցու հարավային և արևմտյան ճակատում կան արձանագրություններ: Կան նաև 18-19-րդ դարերի որմնանկարներ: Շրջակայքում եկեղեցին ունեցել է շինություններ, որոնք այժմ քայքայված են[1]։