Սուրբ Հարություն մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն մատուռ
Մատուռ


ՏեղադրությունԿիպրոս, Նիկոսիա
Sourp Haroutiun Chapel, Γρηγόρης Αυξεντίου, Ayios Dhometios, Nicosia, 2365
ԱշխարհԵվրոպա
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Կառուցման սկիզբ1938
Սուրբ Հարություն մատուռ (Կիպրոս)##
Սուրբ Հարություն մատուռ (Կիպրոս)
35,17671° с. ш. 33,35427° в. д.HGЯO

Սուրբ Հարություն մատուռ, հայկական մատուռ Նիկոսիայի Այոս Դոմետիոս արվարձանում՝ Նիկոսիայի երկրորդ հայկական գերեզմանատան տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարություն մատուռը կառուցվել է 1938 թվականին բարերար Հարություն Բոհդջալյանի կողմից, որտեղ էլ թաղված է բարերարը։ Մատուռը նվիրվել է Հարություն Բոհդջալիանի հիշատակին։ Այն օծվել է 1949 թվականին։ 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո Սուրբ Հարություն մատուռը լքվել է։ Այն հայտնվել է ՄԱԿ-ի բուֆերային գոտում և 1974 թվականից ի վեր պատարագներ չեն մատուցվել մինչև 2007 թվականին այցելությունները թույլատրվել են ամիսը մեկ անգամ և հատուկ առիթներով, այնուհետև այցելությունների թիվը ավելացել է՝ յուրաքանչյուր ամսվա երկու կիրակի։ Վարդգես Մահտեսյանի ջանքերով այցելություններն այժմ ամեն կիրակի են։ Մատուռը վերանորոգվել է 2010 թվականին և ակնկալվում է, որ այստեղ պատարագներ անցկացնելու թույլտվություն ձեռք կբերվի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրբ Հարություն մատուռ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]