Սուրբ Հակոբ եկեղեցի (Ստեփանակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի

##Սուրբ Հակոբ եկեղեցի (Ստեփանակերտ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն ԼՂՀ Ստեփանակերտ, ԼՂՀ
Կոորդինատներ 39°49′46.4″ հս. լ. 46°46′12.65″ ավ. ե. / 39.829558, 46.77018339°49′46.4″ հս. լ. 46°46′12.65″ ավ. ե. / 39.829558, 46.770183
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Արցախի
Օծման թվական 2007մայիսի 6[1]
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ գերազանց
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սուրբ Հակոբ եկեղեցիՀայ առաքելական եկեղեցու տաճար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում[2]: Այժմ քաղաքի միակ գործող եկեղեցին է:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

[խմբագրել] Հիմնադրում

Եկեղեցու հիմքերը դրվել են դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007-ի սկիզբ[2]:

Տաճարի կառուցման հովանավորն էր ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանը, որն եկեղեցին կառուցել է վաղամեռիկ որդու՝ Հակոբ Եփրեմյանի հիշատակին[1]: Իսկ եկեղեցու շրջայքը բարելավել և ասֆալատապատել է «Քարավան» ՍՊԸ տնօրեն Հակոբ Հակոբյանը[1]:

[խմբագրել] Օծում

2007 թվականի մայիսի 6-ի երեկոյան տեղի է ունեցել: Անց է կացել եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հարյուրավոր ստեփանակերտցիներ, հյուրեր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևորականներ, պաշտոնական այրեր, բարերարներ: Օծման արարողությունը անց է կացրել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևոր դասի հետ միասին: Ընդունված կարգի համաձայն, սաղմոսների երգեցողության ներքո եկեղեցին լվացվել է ջրով և գինով, Պարգև սրբազանի ձեռամբ հոգելույս մեռոնով օծվեցել էին եկեղեցու բոլոր խաչերը[2]:

[խմբագրել] Բացում և առաջին պատարագ

Հաջորդը օրը, մայիսի 7-ի առավորտյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվել է անդրանիկ պատարագը[2]: Նորակառույց եկեղեցու առաջին պատարագը, որին ներկա էին ԼՂՀ ղեկավարները՝ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայակազմը, նվիրված էր ԼՂՀ զինված ուժերին։ Մասնակիցները մեկական մոմեր էին վառել՝ վասն բանակի հզորացման։ Եկեղեցու բացմանը մասնակցելու համար Կալիֆորնիայից ժամանել էր նաև հովանավորը՝ Ներսես Եփրեմյանը՝ որդու և աղջկա հետ[1]։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կիսվեց.

Aquote1.png Եկեղեցու բացումը խորհրդանշական է նրանով, որ 15 տարի առաջ՝ հենց այս օրը, երբ մեր բանակը պետք է ազատագրեր Շուշին, Արցախի երկնքում երևաց Խաչը։ Եվ մեր զինվորներն սկսեցին իրենց վրա կրել խաչի նշան։ 15 տարի անց՝ դարձյալ նույն օրն Աստված մեզ շնորհ արեց, որ Ստեփանակերտն ունենա նորակառույց եկեղեցի։ Եռատոնի նախաշեմին մենք օծեցինք և բացեցինք Աստծո մի նոր տուն, ինչը հոգևոր բարձունքի ևս մեկ նվաճում է[1] Aquote2.png


ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եկեղեցու բացման վերաբերյալ ասաց.

Aquote1.png Անշուշտ, ցավալի է, որ մինչև հիմա Ստեփանակերտը չուներ եկեղեցի։ Մենք չէինք կարող առանց հավատի հաղթանակներ ունենալ։ Այս օրը մեզ համար Աստծուց ուժ վերցնելու, սեր ստանալու և մեր ազգային խնդիրներին մոտենալու խորհուրդ ունի։ Մենք պարտավոր ենք մեր երկրում զարգացնել և հզորացնել հոգևոր կյանքը։ Քաղաքում սկսված են նաև մեկ այլ՝ ավելի մեծ եկեղեցու կառուցման աշխատանքները։ Եկեղեցին, հոգևոր կյանքը միավորում են ժողովրդին, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև մեր պարագայում[1] Aquote2.png


[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով