Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք)
Եկեղեցի
ՏեղադրությունՀայաստան Լիճք, Հայաստան
ԱշխարհՀայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Հակոբ Բաբախանյան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման ավարտ2014, հոկտեմբերի 14
Առանձնահատկություններ
Երկարություն13, 80 մետր
Լայնություն13,80 մետր
Բարձրություն20 մետր
Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք) (Հայաստան)##
Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք) (Հայաստան)
Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք) (Գեղարքունիքի մարզ)##
Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք) (Գեղարքունիքի մարզ)
40°09′49″ հս․ լ. 45°13′48″ ավ. ե.HGЯO

Սուրբ Խաչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Խաչ եկեղեցու օծման սրբազան արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 14-ին։ Բացման արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանում, արտերկրում բնակվող նախկին լիճքեցիներ, Լիճքի և հարակից բնակավայրերի բնակիչներ։

Եկեղեցին կառուցվել է 400 լիճքեցի գործարարների նվիրատվությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Բաբախանյանը։ Սուրբ Խաչ եկեղեցին ունի 13, 80 մետր երկարություն, 13,80 մետր լայնություն, 20 մետր բարձրություն, կենտրոնագմբեթ է՝ ութանիստ գմբեթով, ունի մեկ խորան և երկու ավանդատուն։ Կառուցված է հիմնականում տեղական բազալտով՝ տեղ-տեղ ներդաշնակված վարդագույն տուֆով։ Հոգևոր երգչախմբի համար կառուցվել է պատշգամբ եկեղեցու հարավային կողմի երկրորդ հարկում։ Սուրբ Խաչն ունի նաև զանգակատուն։ Այն իր ճարտարապետական տեսքով ընդօրինակում է 7-9-րդ դարերի եկեղեցաշինական ավանդները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]