Սուրբ Լավրենտիոս գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Լավրենտիոս գետ

Սուրբ Լավրենտիոս գետ (Saint Lawrence River), Հյուսիսային Ամերիկայի արևելքում։ Բուն Սուրբ Լավրենտիոս գետի երկարությունը (սկսած Օնտարիո լճից մինչև Սուրբ Լավրենտիոսի ծոցը) մոտ 1200 կմ է, Մեծ լճերի համակարգի հետ (Սեն Լուի գետի ակունքներից, ԱՄՆ)՝ 3057 կմ (այլ տվյալներով՝ 3350 կմ), ավազանը՝ 1269 հազար կմ²։ Առաջացնելով էստուար՝ թափվում է Սուրբ Լավրենտիոս ծովածոցի մեջ։ Գլխավոր վտակներն են. Ռիշելյեն, Օտտավան, Սեն Մորիսը և Սագենեյը։ Ջրանցքներով կապվում է Հուդզոն գետի հետ։ Հովիտը գտնըվում է ընդարձակ տեկտոնական իջվածքում։ Վերին հոսանքում սահման է հանդիսանում ԱՄՆ-ի և Կանադայի միջև։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, սառցակալում՝ դեկտեմբերից ապրիլ։ Օտտավայի գետաբերանի մոտ ծախսը 7800 մm³/վրկ է։ Մեծ լճերի համակարգի հետ, ԱՄՆ-ի և Կանադայի ներքին շրջանների համար ջրային ուղի է դեպի Ատլանտյան օվկիանոս։ Սուրբ Լավրենտոս գետի վրա են Կինգստոն, Կոռնուոլ, Մոնրեալ, Սորել, Թրուա Ռիվիեր, Քվեբեկ քաղաքներն ու նավահանգիստները։ Գետի վրա կան հէկեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png