Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Թադևոս-Բարդուղոմեոս (Բուդակովսկի) մայր տաճար
Տաճարը 1910 թվականին

##Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու) (Ադրբեջան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Ադրբեջան Բաքու, Ադրբեջան
Կոորդինատներ 39°56′52.97″ հս. լ. 75°09′54.63″ ամ. ե. / 39.948049, -75.16517739°56′52.97″ հս. լ. 75°09′54.63″ ամ. ե. / 39.948049, -75.165177
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Օծման թվական 1911
Ներկա վիճակ կորցրած հուշարձան
Commons-logo.svg Վիքիպահեստում

Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար կամ Բուդակովսկի եկեղեցի'Հայ Առաքելական եկեղեցու կոթող էր Բաքվում: Եկեղեցին գտնվում էր Դիմիտրովա-Բոնդարնայա-Շամսի Բադալբեյլի փողոցում:

[խմբագրել] Պատմություն

Տաճարը կառուցվել է 1900 թվին: 1911 թվին օծվել է Բաքվի հայության միջոցներով կառուցված Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ականներին, տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Սբ. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցու ճարտարապետն է Հովհաննես Քաջազնունին: Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը: Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում: Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղոըմներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով