Սուրբ Էրազմուսի կրակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Էրազմուսի կրակները նավի կայմերի վրա։

Սուրբ Էրազմուսի կրակներ կամ Սուրբ Էրազմոսի հուր, լուսային բռնկումներ են փնջերի ձևով կամ թագաձև։ Առաջանում են բարձր օբյեկտների ծայրերին՝ (կայմերի, ժայռերի, միայնակ ծառերի) մթնոլորտում էլեկտրական բարձր դաշտի առկայությամբ։ Առաջանում են, երբ մթնոլորտում էլեկտրական դաշտը մոտ 500 Վ/մ կամ ավելի բարձր է։ Հաճախ առաջանում է ամպրոպի, կամ նրանից առաջ և ձմռանը բուքից առաջ։

Երևույթը անունը ստացել է կաթոլիկական սուրբ, նավաստիների հովանավոր Էրազմուսի անունից։ Էրազմուսի կրակների հայտնվելը նավաստիներին հաջողություն էր խոստանում, իսկ վտանգի ժամանակ՝ փրկություն։

Հաճախ բռնկումը առաջանում է հրաբխային մոխրի միջով թռջող ինքնաթիռի երեսապատման թիթեղի վրա։