Սուրբ Գևորգ եկեղեցի (Մասիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արարատի մարզ, Մասիս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ՃարտարապետՀրաչյա Գասպարյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ21-րդ դար
 Saint Gevorg Church, Masis Վիքիպահեստում

Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի և Արթուր Աբրահամի բարերարությամբ, ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։

Եկեղեցին օծվել է 2009 թվականի նոյեմբերի 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Օծման արարողությանը ներկա են գտնվել Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը։ Սրբալույս մյուռոնով օծվել են եկեղեցու խորանը, մկրտության ավազանը և սյուները[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]