Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եղեգնաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵղեգնաձոր[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ներկա վիճակգործող
Մասն էԱմրոց «Քյոշկ»
Կազմված էԽաչքար և Տապանաքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական տիպՀայկական
Ճարտարապետական ոճՄիանավ անգմբեթ բազիլիկ
Հիմնադրված12րդ դար,
վերանորոգվել 1878
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Church, Yeghegnadzor Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի (Սուրբ Սարգիս)[2], Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Ընդգրկված է Եղեգնաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին բազիլիկ կառույց է, ունի մեկ ավագ խորան, երկու փոքրիկ ավանդատուն, մկրտության ավազան, և մի փոքրիկ զանգակատուն, եկեղեցին լուսավորվում է վեց փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ։ Ունի երկու փայտաշեն դռներ՝ եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում, ներսից զարդարված է հինգ մեծ ու փոքր սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Հիսուսի մկրտության, խաչելության դրվագները, Հիսուսը մանուկներին օրհնելիս և Սուրբ Աստվածածնի պատկերները։ Խորանի հետևի պատն ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով, ուր պատկերված են սերովբեներ և քերովբեներ հրեշտակներ, խաչեր, զարդանախշեր և այլն։

Եկեղեցու բակում՝ արևմտյան դռան աջ և ձախ կողմերում, տեղադրված են երեք խաչքարեր, որոնցից երկուսը նվիրված են Հայոց Մեծ եղեռնի անմահ զոհերի հիշատակին, իսկ մյուսը՝ Սուրբ Վարդանանց նահատակներին։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերի մեջ տեղադրված են խաչքարեր, որոնցից մի քանիսը թվագրվում են մինչև ԺԲ դար։

Եկեղեցին նախկինում կրել է Սուրբ Սարգիս անունը, սակայն ժամանակի ընթացքում վերանվանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու, ինչը երևում է եկեղեցու արևմտյան դռան վրայի արձանագրությունից. «Ես այս Սուրբ Սարգիս եկեղեցիս վերակառուցեցի…Գրիգոր Մելիք, 1878»։

Եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն ունեցող խոնարհված մեկ ուրիշ եկեղեցու տեղում, որը կառուցվել է Ե դարում[3]։

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին (Սուրբ Սարգիս) Եկեղեցի». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Եղեգնաձորի Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 11.1/2.1