Սուրբ Աստվածածին եկեղեցի (Խույլու)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
| Խույլուի Սուրբ Աստվածածին եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Ներկա վիճակ | անհայտ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի — հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գորանբոյի շրջանի (նախկին Կասում Իսմայիլովի շրջանի) Խոյլու (en) գյուղում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Մինչև 1850-ական թթ. սկզբները գյուղը եկեղեցի չի ունեցել, և ծիսական արարողությունները կատարվում էին Ղարադաղլուի եկեղեցում, կամ էլ քահանա էր հրավիրվում հարևան գյուղերից[1]:
1861 թ. մի վավերագրում արդեն հիշվում է Սբ. Աստվածածին անվամբ եկեղեցին: Այստեղից հետևում է, որ այն կառուցվել է 1850-ական թթ. 2-րդ կեսին[2]:
1905 թ. նոյեմբերին թուրք խուժանը հրդեհում է գյուղը, կողոպտում ու ավերում եկեղեցին: Հետագայում, երբ իրավիճակը խաղաղվում է, բնակիչները վերադառնում են գյուղ, նորոգում եկեղեցին[3]:
Գանձակի հոգևոր վարչությունը 1911 թ. եկեղեցական գրքեր է տրամադրել նաև Սբ. Աստվածածին եկեղեցուն[4]: 1935 թ-ից եկեղեցին օգտագործվել է որպես գրասենյակ[1]: 1980-ական թթ. սկզբներին այն արդեն կիսավեր էր[1]:
[խմբագրել] Նորոգություն
Արդեն 1886 թ. հարց էր բարձրանում «մթին, անշուք և խարխուլ» եկեղեցու նորոգության վերաբերյալ[5]: 1914 թ. Սբ. Աստվածածին եկեղեցին հերթական նորոգության ենթարկվելուց հետո օծել է թեմի առաջնորդ Լևոն եպիսկոպոսը[6]:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 425
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3764, թ. 278
- ↑ «Արարատ», 1911, էջ 522
- ↑ «Արձագանք», 1886, N 19, էջ 280
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 409, ց. 1, գ. 2644, թ. 22