Սուպեր Մարիո Բրադըրս
| Super Mario Bros. | |
|---|---|
| Մշակող | Nintendo Creative Department |
| Հրատարակիչ | Նինթենդո |
| Թողարկման թվական | Սեպտեմբերի 13, 1985թ. |
| Ժանր | Պլատֆորմային խաղ |
| Խաղի ռեժիմ | Երկմասնակցային խաղ |
Սուպեր Մարիո Բրադըրս (Սուպեր Մարիո եղբայրներ, անգլ.` Super Mario Bros., ճապ.` スーパーマリオブラザーズ), Նինթենդո ընկերության կողմից 1985թ.-ին թողարկված պլատֆորմային համակարգչային խաղ է: Խաղացվող կերպարն է Մարիոն (երկու հոգանոց ռեժիմի ժամանակ երկրորդ խաղացողը Մարիոյի եղբայր Լուիջին է): Սուպեր Մարիո Բրադըրս խաղում Մարիոն պետք է ճանապարհորդի Սնկի թագավորությունում` որպեսզի ի վերջո կարողանա փրկել արքայադուստրին չար Բաուզերի ճիրաններից:[1] [2]
Խաղը 20 տարի շարունակ համարվել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող խաղը: Ամբողջ աշխարհի մասշտաբով վաճառվել է 40 միլիոն օրինակ: Խաղը դարձավ Nintendo Entertainmen System պլատֆորմի (Հայաստանում ավելի շատ օգտագործվել է դրա Դենդի կրկնօրինակ-պլատֆորմը) այցեքարտային խաղը, և դրա միջոցով NES-ը կարողացավ առաջատար դիրք գրավել շուկայում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Doperoms.com - Նինթենդոյի խաղերի բազա
Օգտագործված աղբյուներ
- Nintendo Japan-ի Super Mario Bros. Deluxe պաշտոնական կայքը (Անգլերեն)
- 'Bizarro World' (Անգլերեն)
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Instruction booklet, p. 7.
- ↑ «Episode 2: Mario Flagpole»։ Pop fiction։ Game Trailers։ 26 May 2010։ http://www.gametrailers.com/video/episode-2-pop-fiction/100619։ Վերցված է 27 March 2011։