Սունիթի Չաթերջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունիթի Չաթերջի
բենգալերեն՝ সুনীতিকুমার চট্টোপাধ্যায়
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1890(1890-11-26)[1]
ԾննդավայրShibpur, Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմայիսի 29, 1977(1977-05-29)[2][3] (86 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստանի տիրապետություն և  Հնդկաստան
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՓարիզի համալսարան, Լոնդոնի համալսարան, Կալկաթայի համալսարան և Շոտլանդական եկեղեկցական քոլեջ
Կոչումprof. em.?
Մասնագիտությունլեզվաբան և գրող
ԱշխատավայրԿալկաթայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Padma Vibhushan in literature & education և Պադմա Բհուշան
ԱնդամությունQ124024072?
Ստորագրություն
Изображение автографа
 Suniti Kumar Chatterji Վիքիպահեստում

Սունիթի Կումար Չաթերջի (সুনীতিকুমার চট্টোপাধ্যায়, նոյեմբերի 26, 1890(1890-11-26)[1], Shibpur, Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 29, 1977(1977-05-29)[2][3], Կալկաթա, Հնդկաստան[2]), հնդիկ բանասեր-արևելագետ, հասարակական գործիչ։ Ժամանակակից հնդկական լեզվաբանության հիմնադիր։ Կալկաթայի համալսարանի պրոֆեսոր (1922 թվականից), հումանիտար գիտությունների գծով Հնդկաստանի ազգային պրոֆեսոր (1964 թվականից), Դելիի գրական ակադեմիայի պրեզիդենտ (1969 թվականից), Արևմտյան Բենգալիայի օրենսդիր խորհրդի նախագահ (1952-1965), Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մի շարք գիտական հաստատությունների և ընկերությունների պատվավոր անդամ, Միջազգային հնչյունաբանական միության (Լոնդոն) նախագահ, Հնդկա-Խորհրդային մշակութային ընկերության արևմտաբենգալական բաժանմունքի նախագահ (1969 թվականից)։ Լոնդոնի և Փարիզի համալսարաններում, Կոլեժ դը Ֆրանսում և Արևելյան կենդանի լեզուների դպրոցում (1919-1922) հետևել է հնդեվրոպական, հնդկական, իրանական, սլավոնական, ավստրա-ասիական և դասական լեզվաբանության դասընթացներին։ Բենգալերեն, անգլերեն, հինդի և սանսկրիտ լեզուներով հրատարակել է մոտ 900 աշխատություն, որոնցում անդրադարձել է բենգալերենի հնչյունաբանության ու ձևաբանության պատմությանը, հնդարիական լեզուների՝ հատկապես պրակրիտների զարգացմանը, սուբստրատի (դրավիդյան և ավստրա-ասիական) ազդեցությանը, միջին և նոր հնդարիական լեզուների բառապաշարին և այլն։ «Բենգալերենի ծագումն ու զարգացումը» (1926) աշխատությամբ սկզբնավորել է հնդկական լեզուների պատմական ուսումնասիրությունը։ Չաթերջիի լեզվաբանական հետազոտությունները հիմնված են հնէաբանության, մարդաբանության, ազգագրության, պատմության, փիլիսոփայության և մշակույթի տվյալների վրա։ Չաթերջին գրել է նաև ուղեգրություններ։ Կապված լինելով Կալկաթայի հայ համայնքի հետ՝ ուսումնասիրել է հայերենը, մասնավորապես գրաբարը, տպագրել հոդվածներ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ, անդրադարձել «Սասունցի Դավիթ» էպոսին։ 1966 թվականին այցելել է խորհրդային Հայաստան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Чаттерджи Сунити Кумар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 659
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունիթի Չաթերջի» հոդվածին։