Սումոյի տերմինների բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սումոյի պրոֆեսիոնալ մրցումները անկացվում են միայն Ճապոնիայում և մրցաշարերին օգտագործվում է միայն ճապոներենը։ Պատմության ընթացքում հայտնվել են բազմաթիվ տերմիններ՝ հիմնականում բազմարմատ, որոնց մեծամասնությունը անհնար է թարգմանել մեկ բառով։ Այդ իսկ պատճառով Ճապոնիայից դուրս օգտագործվում են օրիգինալ տերմինները։ Տերմինների առանձին ստորաբաժանում է համարվում՝ Կիմարիտեն, որը բաղկացած է 88 հասկացողություններից։

  • Աձուկարի (預り) — ոչ ոքի, հայտարարվող արդյունք, երբ մրցավարների խորհուրդը (Մոնոիի) չի կարողանում պարզել գոտեմարտի հաղթողին։ 1928-ից չի օգտագործվում։ Այժմ նման դեպքերում նշանակվում է լրացուցրչ գոտեմարտ (սորինաոսի)
  • Բանզուկե (番付) — ցուցակ որում նշվում է րիկիսիների ռանգը, որը հրապարակվում է Ճապոնիայի սումոյի ասոցիացիայի կողմից, բասյոից առաջ։
  • Բասյո (場所 մատչ, մրցում) — մրցաշար պրոֆեսիոնալ սումոյում, որը անցկացվում է տարվա բոլոր կենտ ամիսներին, վեց դիվիզիոններում։
  • Գյոձի (行司) — մրցավար դոհյոի վրա։
  • Գինոսյո (技能賞) — մրցանակ տեխնիկական կատարելիության համար, սանսյոներից մեկը։
  • Գումբայ (軍配) — գյոձիի հովհար, որն ոգտագործվում է ազդանշաններ տալու համար։
  • Ձյոնիդան (序二段, երկրորդ աստիճան) — պրոֆեսիոնալ սումոյի հինգերորդ դիվիզիոն (երկրորդ ներքևից)։
  • Ձյոնոկուտի (序の口, նախաբան) — վեցերորդ և նվազագույն դիվիզիոն պրոֆեսիոնալ սումոյում։
  • Ձենսյո — հաղթանակ բասյոի բոլոր գոտեմարտերում։
  • Ձյոնյուսյո — (準優勝) — երկրորդ տեղը բասյոյում, հաղթողից հետո երկրորդ ցուցանիշը։
  • Ձյուրյո (十両, տաս րյու) — պրոֆեսիոնալ սումոյի երկրորդ դիվիզիոն, կազմված 28 րիկիսիից։
  • Դոհյո (土俵) — կավե հարթակ գոտեմարտերի համար, ծածկված ավազով։
  • Դոհյո-իրի (土俵入り) — դոհյոի դուրս գալու ծես, որը կատարում են բարձրագույն դիվիզիոնների երկու ըմբիշ, ամեն օր, գոտեմարտերից առաջ։
  • Յոբիդասի (呼出) — գործակատար դոհյոի վրա, ով հրավիրում է ըմբիշներին գոտեմարտի և կատարում այլ օժանդակ գործողություններ։
  • Յոկոձունա (横綱, սումոյի չեմպիոն) — բարձրագույն կոչումը սումոյում։
  • Ինտայ — պաշտոնաթողություն, կարիերայի ավարտ։
  • Իտիմոն —իրար հետ համագործակցող ակումբների(հեյաների) միավորում։
  • Կադոբան (角番) — մակեկոսի ստացած օձեկիի ժամանակավոր կարգավիճակ։ Հաջորդ բասյոյում երկրորդ մակեկոսի ստանալու դեպքում տվյալ օձեկիի կոչումը նվազեցվում է մինչև սեկիվակե։ Կատիկոսիի դեպքում վերադառցվում է լիարժեք օձեկիի կոչումը։
  • Կանտոսյո (敢闘賞) — մրցանակ բարձր մարտական ոգու համար, սանսյոներից մեկը։
  • Կատիկոսի (勝ち越し) — րիկիսիի հաղթանակների թվի գերազանցումը պարտությունների թվի համեմատ, մեկ բասյոի ընթացքում։
  • Կիմարիտե — հնարք որը հաղթանակ է բերում։
  • Կիմբոսի (金星, ոսկե աստղ) — պարգև որը տրվում է մաեգասիրաներին յոկոձունայի հանդեպ հաղթանակ տանելու համար։
  • Կոմուսուբի (小結) — չորրորդ աստիճանը պրոֆեսիոնալ սումոյի հիերարխիյայում՝ նվազագույնը սանյակույում։
  • Կենսյո — գումարով ծրար, որը տրվում է հաղթողին որպես մրցանակ։
  • Մավասի (廻し) — գոտի և րիկիսիի ազդրաշոր։
  • Մակուսիտա (幕下, վարագույրի տակ) — պրոֆեսիոնալ սումոյի երրորդ դիվիզիոն։
  • Մակուսիտա-ցուկեդասի (幕下付け出し) — սիրողական սումոյում հաջողություն ունեցած ըմբիշ, որը ստացել է թույլտվություն մակուսիտաից սկսելու պրոֆեսիոնալ սումոյում իր ելույթները։ 1966-ից մինչև 2001-ը՝ այս դիրքը համարվում էր հավասարազոր մակուսիտայի 60-րդ դիրքին, 2001-ից համապատասխանում է մակուսիտայի 15րդ կամ 10-րդ (հատուկ հաջողությունների դեպքում) դիրքին։
  • Մակուտի (幕内, վարագույրի ներքո) — պրոֆեսիոնալ սումոյի բարձրագույն դիվիզիոն, որը պարունակում է 42 ուժեղագույն րիկիսի։
  • Մակեկոսի (負け越し) — րիկիսիի պարտությունների թվի գերազանցումը հաղթանակների թվի համեմատ, մեկ բասյոի ենթացքում։
  • Մատտա — ֆալշստարտ
  • Մաեգասիրա (前頭, դիմացինները) — կրտսերագույն աստիճան մակուտիյում։
  • Մոնոիի (物言い) — գյոձիների և սիմպաների խորհուրդ, որը հրավիրվում է հաղթողին բացահայտելու նպատակով բարդ դեպքերում։
  • Նիսի (արևմութք) — րիկիսի՝ որը ներկայացնում է արևելքը գոտեմարտում։
  • Օձումո (大相撲 մեծ սումո) — պրոֆեսիոնալ սումո։
  • Օձեկի (大関) — երկրորդ աստիճան պրոֆեսիոնալ սումոյի հիերարխիյայում։
  • Օյակատա (親方) — 105 անվանական արտոնագրերի սեփականատերերից մեկը՝ հեյաի ղեկավար կամ մարզիչ։
  • Րիկիսի (力士,ուժեղ տղամարդ) — պրոֆեսիոնալ ըմբիշի այլ տարածված անուն։
  • Սանդամե (三段目, երրորդ կարգ) — պրոֆեսիոնալ սումոյի չորրորդ դիվիզիոն (երրորդ ներքևից)։
  • Սանսյո (三賞, երեք մրցանակ) — երեք հատուկ մրցանակ մակուտիում, որոնք տրվում են սեկիվակեից ոչ բարձր կարգ ունեցող ըմբիշներին։
  • Սանյակու (三役, երեք կարգ) — հավաքական կատեգորիա մակուտիի բարձրագույն կարգերի համար՝ յոկոձունա, օձեկի, սեկիվակե և կամուսուբի։
  • Սիկիրիսեն — մեկնագիծ դոհյոի վրա։
  • Սիկոնա (四股名) — պրոֆեսիոնալ րիկիսիի կեղծանուն։
  • Սիմպան (審判) —դոհյոի հինգ գծային մրցավարներից մեկը։
  • Սինիտայ (死に体, մեռած մարմին) — իրավիճակ, երբ կիմարիտե իրականացնող ըմբիշը՝ առաջինն է ընկնում կամ դուրս գալիս շրջանագծից, իսկ իր հակառակորդը անհույս պարտվում է, բայց դեռ չի կպել գետնին հնարքից հետո։ Հիմնականում հաղթանակը տրվում է հարձակվող ըմբիշին։
  • Սումոտորի (相撲取) — սումոյի ըմբիշ։
  • Սեկիվակե (関脇) — երրորդ աստիճանը պրոֆեսիոնալ սումոյի հիերարխիյայում։
  • Սեկիտորի (関取) — ցանկացած ըմբիշ երկու բարձրագույն դիվիզիոններից։
  • Սյուկունսյո (殊勲賞) — մրցանակ բացառիկ ելույթի համար, սանսյոներից մեկը։
  • Տածիայ (立合い) — մեկնարկային առաջնանետում։
  • Տիրիտյոձյու — ծես, ըմբիշի գործողությունների կոմպլեքս գոտեմարտից առաջ դոհյոի վրա։
  • Ֆուսենսյո (不戦勝) — տեխնիկական հաղթանակ հակառակորդի չներկայանալու պատճառով։
  • Հարիդասի (張り出し) — լրացուցիչ կարգերի նշում բանզուկեյում, օգտագործվում է այն դեպքերում, երբ որևէ նույն կարգ ունեցող ըմբիշների թիվը մեծ է երկուսից։ Հիմնականում օգտագործվում է սանյակույում, բայց 1980 թ. նոյեմբերի բասյոի բանձուկեյում կար երկրորդ մայեգասիրա հարիդասիի կարգ, ի լրացում երկու արդեն գոյություն ունեցող սովորական կարգերի։ 1994-ից դա չի օգտագործվում։
  • Հիգասի (արևելք) — գոտեմարտում արևելքը ներկայացնող ըմբիշը։
  • Հենկա — տածիայի ժամանակ բախումից խուսափում, արգելված չէ, բայց հաճախ քննադատվում է որպես րիկիսիին անվայել հնարք։
  • Հեյա (部屋, սենյակ) — ակումբ, դպրոց կամ րիկիսիների թիմ պրոֆեսիոնալ սումոյում։
  • Յուսյո (優勝) — հաղթանակ բասյոյում ցանկացած դիվիզիոններից մեկում։