Սուկցինիլխոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուկցինիլխոլինի մոլեկուլի կառուցվածքը

Սուկցինիլխոլին, դիթիլին, (լատին․՝ Dithylinum), կմախքային մկանների կծկումը վերացնող (միոռելաքսանտ) դեղանյութ։ Քիմիական կառուցվածքով՝ ացետիլխոլինի կրկնապատկված մոլեկուլ։ Սպիտակ, մանր, բյուրեղային փոշի է, հեշտությամբ լուծվում է ջրում։ Ներերակային սրսկումների ժամանակ դադարեցնում է նյարդամկանային հաղորդականությունը և առաջացնում կմախքային մկանների կարճատև թուլացում։ Օգտագործվում է շնչափողի ինտուբացիայի (ռեզինե խողովակի անցկացում), բրոնխների, միզապարկի դիտման, հոդախախտերի, կոտրվածքների ուղղման և ընդհանուր անզգայացման նպատակով։ Սինթեզվել է ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 384