Սուլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սուլինա
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես14,16±0,01 կմ²
ԲԾՄ4±1 մետր
Բնակչություն3118 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ825400
Պաշտոնական կայքprimaria-sulina.ro
Սուլինա (Ռումինիա)##
Սուլինա (Ռումինիա)

Սուլինա (ռումիներեն՝ Sulina), քաղաք Ռումինիայի Տուլչա գավառում, Դանուբի գետաբերանին։ Ռումինիայի գետածովային կարևոր նավահանգիստներից է։ Ունի ձկնարդյունաբերություն։ 19-րդ դարի կեսից Սուլինայում հաստատվել են հայեր։ Զգալի թիվ են կազմել Սասունից և Մշո դաշտից սեզոնային աշխատանքի (հիմնականում նավերի բեռնաթափում) եկած պանդուխտները։ 19-րդ դարի վերջին գոյացել է 3 հազարանոց հայկական գաղթավայր։ 1894 թվականին կառուցվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ (հետագայում վերանվանվել է Ս․ Աստվածածին) հայկական եկեղեցին։ Միառժամանակ գործել է հայկական դպրոց։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի քանակը Սուլինայում նվազել է։ 1925 թվականի տվյալներով Սուլինայում բնակվել է 55 հայ։ 1933 թվականին նրանց թիվը հասել է 100-ի։ Նույն թվականին վերաշինվել է հայկական եկեղեցին։ Ներկայումս Սուլինայում բնակվում է մի քանի հայ ընտանիք։ Սուլինաում է ծնվել գրող, հասարակական գործիչ Վահան Մալեզյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 185