Սուլթանական հավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլթանական հավ
Սուլթանական հավ
Սուլթանական հավ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Ջրահովվիկներ (Rallidae)
Ցեղ Porphyrio
Տեսակ Սուլթանական հավ (P. porphyrio)
Միջազգային անվանում
Porphyrio porphyrio
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ
Porphyrio porphyrio

Սուլթանական հավ (լատին․՝ Porphyrio porphyrio), ջրահովվիկների ընտանիքին պատկանող թռչուն։

Տարածված է Պաղեստինում, Սիրիայում, Միջագետքում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքմենիայում և Վոլգայի դելտայում։ Թևերի բացվածքը հասնում է 81-89 սմ։ Քաշը 780-950 գրամ է։ Հայաստանում հայտնաբերվել է 60-ական թվականներից հետո, որպես պատահական հանդիպող տեսակ։ Հայաստան են թափանցել Ադրբեջանից։ Բույնը պատրաստում են եղեգի ցողուններից և տերևներից, եղեգնուտի խիտ մացառներում։ Ձվադրում է ապրիլից մինչև հունիս ամիսը։ Դնում է 4-7 մանր շագանակագույն պուտերով ձու։ Ձայնը նման է մերթընդմերթ կրկնվող տնքոցի։ Սնվում են ջրային բույսերով, արմատներով շիվերով։ Գրանցված է Ադրբեջանական Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետությունում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից և Հյուսիսային Աֆրիկայից մինչև Առաջավոր և Հարավային Ասիա, Սիբիր։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի հարավարևմտյան ափի երկայնքով, Արփի լճում, Արաքսի հովտում՝ Արարատի շրջանում և հանրապետության ծայր հարավում՝ Մեղրու շրջանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է եղեգնուտի խիտ մացառուտներում՝ բնական ջրամբարների, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսությունների ծանծաղուտային ափերի երկայնքով։ Ապրելավայրերի տարածքի կրճատումը կապված է բնակչության համար հանգստի գոտիներ, լողափեր, ձկնաբուծական տնտեսություններ ստեղծելու և գյուղատնտեսական կարիքների համար այդ տարածքների յուրացման հետ։ Տարեկան ձվադրում է 1-2 անգամ։ Հայտնի են նաև կրկնակի ձվադրման երևույթներ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ ուսումնասիրված տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 73 առանձնյակ։

Սուլթանական հավի թվաքանակի վրա բացասականորեն ազդում է ձկնաբուծական լճակների շահագործման ընթացքում անհանգստացնելու գործոնը, մասնավորապես՝ ջրի մակարդակի հաճախակի տատանումները։ Հնարավոր է նաև ջրլող թռչունների պաշտոնական որսի ժամանակահատվածում ապօրինի որսը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանական հավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանական հավ» հոդվածին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ս. Ադամյան - «Հայաստանի թռչունները», Երևան, Սովետական գրող, 1985 թվական։