Սուլեյման Ստալսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլեյման Ստալսկի
լեզգիներեն՝ СтӀал Сулейман
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1869(1869-05-18)[1][2]
ԾննդավայրԱշագա-Ստալ, Kyurinsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 23, 1937(1937-11-23)[2] (68 տարեկան)
Մահվան վայրՄախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
 Suleyman Stalsky Վիքիպահեստում

Ստալսկի Սուլեյման (մայիսի 18, 1869(1869-05-18)[1][2], Աշագա-Ստալ, Kyurinsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 23, 1937(1937-11-23)[2], Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ), լեզգի [w8h8dajin բանաստեղծ-աշուղ, Դաղստանի ժողովրդական բանաստեղծ (1934

20 տարուց ավելի արտագնա աշխատանք է կատարել։ 20-րդ դարի սկզբից ապրել է գյուղացու կյանքով։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական կռիվների (1918—1920) մասնակից։ Սուլեյման Ստալսկին 1925 թվականից՝ Դաղստանի կենտրոնական գործ կոմիտեի անդամ։ 1930 թվականին ընտանիքով մտել է կոլտնտեսություն։ Ստալսկիի մերկացնող երգերում ու երգիծական ոտանավորներում հնչել է սոցիալական չարիքը կրողների դեմ ուղղված բողոք [«Վաճառական աստիճանավորները», (1915)]։ 1920 թվականին Դաղստանում սովետական իշխանության վերջնականապես հաստատվելուց հետո Ստալսկին արձագանքել է երկրում կատարվող բոլոր իրադարձություններին։ 1935—1936 թվականին ժողովրդական ավանդական պոեզիայի ոգով գրել է «Դաղստան» պոեմ-ժամանակագրությունը։ Ստալսկին իր ստեղծագործությամբ բանահյուսությունը հասցրել է գրականության մակարդակի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 184