Սուլեյման Շահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուլեյման Շահ (թուրք.՝ Süleyman Şah), (կառավարել է 1178—1227 թթ.) Օսման Ա-ի պապ, Քըյա Ալփի որդին, Օսմանյան կայսրության և օսմանյան արքայատոհմի նախացեղ հանդիսացող Քայը ցեղախմբի ցեղապետերի հիմնադիր:

Սուլեյմանը խեղդվել է Եփրատ գետը անցնելիս և նրան թաղել են գետի մոտակայքում այժմ «Թուրքի դամբարան» (թուրք.՝ Türk Mezarı) կոչվող մի վայրում, որը թուրքերի համար սրբավայր է համարվում: Այժմ Սուլեյման Շահի դամբարանը գտնվում է Սիրիայի տարածքում, սակայն համաձայն 1923 թվականին կնքված պայմանագրի Թուրքիան իրավունք է ստացել դամբարանի վրա տեղադրել իր դրոշը և պատվո պահակ կանգնեցնել այնտեղ:

Գրականություն[խմբագրել]

  • Рубль В. А. История средневекового Востока: Курс лекций: Учеб. пособие .. — Киев: «Лебедь», 1997. — 464 с.