Սոցիալ դեմոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալ դեմոկրատիա-ն քաղաքական գաղափարախոսություն մըն է,որ իր ինքզինքը կը համարէ բարենորոգող ժողովրդավար ընկերվարություն ։ Իր նպատակը եղած է՝խաղաղ անցնում դեպի Սոցիալիզմ սակայն 20-րդ դարու վերջին օրերից սկսեալ ան սկսաւ ազդուիլ ազատ շուկայի գաղափարներից՝արդիականացուց իր ինքզինքը.աջակցելով ցածր հարկեր աշխատավոր,աղքատ եւ միջին դասակարգերի անդամներին ։

Սոցիալ դեմոկրատիայի կարճ պատմությունը[խմբագրել]

Սոցիալ դեմոկրատիան սկսաւ իբրեւ Մարքսիստական գաղափարական շարժում՝պաշտպանելով աշխատավորների քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները եւ իր ճակատագիրը կապելով աշխատավորների ճակատագրին հետ ։ Եվրոպայում աշխտավորական շարժումների մէջ քիջ-քիջ սոցիալ կեմորատիան սկսաւ աճիլ հիմնելով իր առաջին կուսակցությունը`Գերմանիական աշխատավորների ընդհանուր ասոցիացիա որը միացաւ Մարքսիստներին հետ հիմնելով արդի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Այդ ժամանակ,սոցիալ դեմոկրատիան ընկերվար-յեղափոխական գաղափարաբանություն մըն էր որը կը հավատար թէ կարելի է հասնիլ սոցիալիզմին միայն յեղափոխության միջոցով։ Հետզհետէ,սոցիալիզմին մէջ,սկսաւ ծնունդ առնել բարեփոխական շարժումը,որը կը հավատար թէ հասարահության անցնումը դեպի սոցիալիզմ կը կատարվի միայն խաղաղ փոփոխութեան միջոցներով եւ այդ տեսլականի հայրը Գերմանիացի տեսաբան՝Էդուարդ Պերնշտէյն էր որը հիմնադիրը եղաւ դեմոկրատական սոցիալիզմի։ 1917-ի Հոկտեմբերյան յեղափոխությունըը վերջ դրավ բարեփոխական եւ յեղափոխական սոցիալ դեմոկրատիաները հարաբերություններին.Յեղափոխական սոցիալ դեմոկրատները պառակտվեցան սոցիալ դեմոկրացիայից եւ դիմեցին կոմունիզմին իսկ սոցիալ դեմոկրատները սկսան գործել քաղաքական լիբերալիզմով՝դեմոկրատական համակարգով։ 1918-էն սկսեալ,սոցիալ դեմոկրատները պայքարեցին յանուն կանանց,երեխաները եւ աշխատավորների իրավունքների պաշտպանման իրենց երկրների պառլամենտների մէջ։ 1930ականներին,երբ աշխարհում կը տիրեր մեծ տնտեսական ճգնաժամ,Բրիտանիացի տնտեսագետ՝Ճօն Քէյնզը խառն տնտեսության հիմքը դրաւ եւ իր գաափարներեն շատ օգտվեցան սոցիալ դեմոկրատները եւ մանաւան Սկանտինավիայի շրջանի աշխատաւորական կուսակցությունները.նրանք կերտեցին աշխարհի ամենեն հարուստ եւ բարեկեցիկ պետությունները։ 2-րդ աշխարհամարտի ժամանակ,շատ մը սոցիալ դեմոկրատներ մասնակցեցան հակա-ֆաշիստական դիմադրական խմբերի մէջ իսկ պատերազմեն յետոյ,նրանք վերաշինեցին իրենց երկիրները եւ առաջ մղեցին իրենց հասարակությունները։ Ազդուելով 1960ական եւ 70ական թվականներին շատ մը սոցիալ դեմոկրատները մասնակցեցան համաշխարհային ցույցերին յանուն խաղաղության,սոցիալական առաջադիմնության եւ քաղաքացիական իրաւունքների ու ազատությունների. 1980-ական թվականների ժամանակ,նոր-ազատականությունը նորարացուց գլոբալիզացիային եւ ազատագրեց շուկան պետության կանոնավորումից.Այդ ժամանակ,աշխարհի շատ մը երկրների մէջ,սոցիալ դեմոկրատ կուսակցությունները կորսնցուցին իրենց համակիրներուն եւ այդ հարցի համար սոցիալ դեմոկրատիան սկսաւ ազդուիլ այդ գաափարներով.Գրեթէ բոլոր սոցիալ դեմոկրատիական կառավարությունները որոնք ձեւավորվեցան 1990-երի ժամանակ,գործադրեցին երրորդ ճամփայի գաղաքականությունները որոնց նպատակն էր նորարացնել սոցիալ դեմոկրատիան.Այդ սոցիալ դեմոկրատ կառավարությունները սկսան նվազեցնել հարկերը աղքատների եւ միջին դասակարգի անդամների վրայ,կնգել ազատ առեւտրի համաձայնագրեր,անձնականացնել արդյունաբերությունը,նոր եռանդի օգտագործում եւ աւելի քաջալերել անձնական ձեռնարկությունները։ Այսօր,սոցիալ դեմոկրատները կը գործեն երրորդ ճամփայի գաղափարներով։

Սոցիալ դեմոկրատիայի տեսաբանության նպատակը[խմբագրել]

Սոցիալ դեմոկրատիայի տեսաբանության նպատակն է՝արդար հասարակության կերտումը։ Սոցիալ դեմոկրատիայի համար արդար հասարակությունը կը կերտվի հետեւեալ ձեւերով։ 1-Ազատությունով։-Երբ ամեն մարդ ազատ կ'ըլլայ աղքատությունեն,խտրականությունեն,անհավասարությունեն,անարդարությունեն եւ բռնակալությունեն։ 2-Արդարությունով։-Երբ կը հաստատվի տնտեսական արդար համակարգ եւ այդ համակարգը կրնա հաստատվի երբ կը լինի հարկերի արդար համակարգ,հարստության հավասար վերաբաշխում եւ աշխատանքի շուկայի մուտք գործման հավասար հնարավորություն։ 3-Համերաշխությունով։-Երբ հասարակության բոլոր անդամները համերաշխ կ'ըլլան մէկը մյուսին.Բոլորն ալ կ'ենթարկվին արդար հարկերի համակարգին.Բոլորն ալ իրենց հարստության չափ հարկ կը վճարեն պետությանը եւ պետությունը այդ հարկերով բոլորին կ'ապահովէ բարեկեցություն։

Սոցիալ դեմոկրատիան եւ տնտեսությունը[խմբագրել]

Արդի սոցիալ դեմոկրատիան խառն տնտեսության աջակիցներից է.ան կը քաջալերէ անձնական սեփականատիրությունը,շուկան եւ մրցակցությունը պայմանով որ նրանք պսակվին սոցիալական արդարությունով։ Սոցիալ դեմոկրատիան կը հարգէ անձնական սեփականատիրութիւնները պայմանով որ նրանք վտանգ չի պատճառեն հանրութեանը. Սոցիալ դեմոկրատիայի շուկայական տեսիլքը կը հիմնուի սոցիալական արդարության հիման վրա.Շուկան սոցիալ դեմոկրատիայի համար ժողովուրդի ծառայողն է.այդ պատճառով սոցիալ դեմոկրատիան բոլորին հավասար իրավունքներ կ'ապահովէ մուտք գործել աշխատանքի շուկային մէջ եւ արդար հարկեր կ'ապահովէ բոլորին յանուն արդար հասարակության մը կերտման. Սոցիալ դեմոկարտիան կը հավատա որ շուկայական մրցակցությունը կը պսակվի արդարությունով երբ պետության կողմեն կարգավորումներ կը հաստատվին շուկային հանդեպ։

Սոցիալ դեմոկրատիան եւ բարեկեցությունը[խմբագրել]

Սոցիալ դեմոկրատիան իր առաջի օրերից սկսեալ պայքարած է յանուն համերաշխ հասարակության մը ստեղծման։ Սոցիալ դեմոկրատիայի համար հարստության վերաբաշխումը(հարկերի միջոցով) մեծ դեր ունի նվազեցնելու սոցիալական անհավասարությունը՝ապահովելով էժան բնակարաններ,ձրի կրթություն,առողջապահություն,երեխաների եւ թոշակառուների խնամքբոլորին։