Սորբարիա արոսատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սորբարիա արոսատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Լատիներեն անվանում
Sorbaria sorbifolia


Սորբարիա արոսատերև (Sorbaria sorbifolia), տերևաթափ թուփ է վարդազգիների ընտանիքից մինչև 3 մ բարձրությամբ, որը առատ արմատային մացառներ է տալիս։ Երիտասարդ ընձյուղները մերկ են, կամ ծածկված նուրբ աղվամազով, կանաչ, հետագայում ընդունում են բաց ծծմբագորշ երանգ։ Հին ճյուղերը գորշամոխրագույն են, ծածկված բազմաթիվ ոսպյակներով։ Տերևները բարդ են, կենտ փետրաձև, մինչև 27 սմ երկարությամբ և 13 սմ լայնությամբ, կազմված 9-21 տերևիկներից։ Վաղ գարնանը բացվելիս վարդագույն են, հետագայում՝ բաց կանաչավուն։ Տերևիկները նշտարաձև են, սրածայր, 2.5-10 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, կրկնակի սղոցաեզր։ Ծաղկաբույլերը գագաթային հուրան են՝ 10-30 սանտիմետր երկարությամբ, կազմված բազմաթիվ մանր, սպիտակ ծաղիկներից։ Ծաղկում են հունիսից մինչև սեպտեմբեր, պտուղները հասունանում են օգոստոսին։ Պատկանում են վարդազգիների ընտանիքի ասպիրակայինների ընտանիքին։ Տարածված են Սիբիրում, Ճապոնիայում, Մանջուրիայում, Մոնղոլիայում, Կորեայում։ Հայաստան է ներմուծված հետսովետական ժամանականերում և մշակվում է հիմնականում լեռնային ու անտառային շրջաններում, քանի որ շոգեդիմացկուն չէ խոնավասեր է, պահանջկոտ է հողի նկատմամաբ, գերադասում է սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, հղոր հողերը։ Ստվերարար է, արտակարգ ցրտադիմացկուն։ Բազմանում է սերմերով և թփի բաժանման միջոցով։ Պիտանի է խմբերով որպես սոլիտեր և կենդանի ցանկապատ օգտագործելու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Վ. Հարությունյան - Քո շրջապատի թփերը, 1984, 224 էջ