Սոգդիյան մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոգդիյան մարզ
ԵրկիրՏաջիկստան Տաջիկստան
Կարգավիճակregion of Tajikistan?
Մտնում էՏաջիկստան
ՎարչկենտրոնԽուջանդ
Բնակչություն2 823 900 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Տարածք25 400 կմ²
Հիմնադրված էհոկտեմբերի 27, 1939 թ.
Սահմանակցում էԲաթկենի մարզ, Districts under Central Government Jurisdiction?, Fergana Region?, Նամանգանի մարզ, Tashkent Region?, Սիրդարիայի մարզ, Jizzakh Region?, Սամարղանդի շրջան, Կաշկադարյայի մարզ և Սուրխանդարյայի մարզ
Ժամային գոտիUTC+5
ՓոխարինեցLeninabad Okrug?
ISO 3166-2 կոդTJ-SU
Հեռախոսային կոդ3422
Փոստային ինդեքսներ735700
Ավտոմոբիլային կոդ02РТ
Անվանված էՎլադիմիր Լենին և Սոգդիանա

Սոգդիյան մարզ տաջ.՝ Вилояти Суғд, պարս.՝ ولایت سغد, մարզ Տաջիկստանի կազմում։ Կազմվել է 1970 թվականի դեկտեմբերի 23-ին։ Տարածությունը 26 100 կմ2 է, բնակչությունը՝ 2 823 900 մարդ (հունվարի 1, 2022)[1]։ Բաժանվում է 12 շրջանի, ունի 9 քաղաք, 20 քտա։ Կենտրոնը՝ Խուդջանդ։

Տեղաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է հանրապետության հյուսիսային մասում։ Հյուսիսում ձգվում են Տյան-Շանի համակարգի մեջ մտնող Կուրամինի (3769 մ) լեռնաշղթան և Սոգոլտաու (1624) լեռնազանգվածը, հարավում՝ Հիսարա-Ալայան լեռնային համակարգին պատկանող Թուրքեիստան (5509 մ), Զերավշանի (5489 մ) և Հիսարյան (հյուսիսային լանջը) լեռնաշղթաները։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կա ածուխ, կապար, ցինկ, բիսմուտ, վոլֆրամ, մոլիբդեն, ծարիր, սնդիկ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցամաքային է, չոր։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 1, 1 °C է, հուլիսինը՝ 28 °C, տարեկան տեղումները՝ 150 - 300 մմ, 1000 - 2500 մ բարձրություններում՝ 400 - 800 մմ։ Երբեմն փչում են չոր, տաք քամիներ։

Գետերը՝ Սիրդարյան և Զերավշանը, ունեն ձնասառցադաշտային սնում և հիդրոէներգիայի մեծ պաշարներ։ Առավել խոշոր լճերն են՝ Իսկանդերկուլը և Օկսուկոնը։ Հողերը մոխրագույն են, շագանակագույն, լեռնաանտառային և լեռնամարգագետնային։

Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը անապատատափաստանային է, օշինդր աաղուտային, լեռնամարգագետնային, անտառային։ Կան ալպյան մարգագետիններ։ Կաթնասուններից տարածված են աղվես, նապաստակ, հովազ, վարազ, թռչուններից՝ փասիան, հնդկահավ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են տաջիկներ, ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, կիրգիզներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 43, 9 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 38%։

Քաղաքներն են՝ Խուդջանդը, Ուրա-Տյուբեն, Կանիբադամը, Իսֆարան, Կայրակկումը, Փենջիքենդը, Սովեաաբադը, Իստարավշանը, Չկալովսկը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական իշխանության տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել ժողովրդական տնտեսության բնագավառում, հին ձեռնարկությունները ենթարկվել են վերակառուցման, կառուցվել են նորերը, ստեղծվել է խոշոր մեքենայացված գյուղատնտեսություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոգդիյան մարզ» հոդվածին։