Սնուցման մեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնուցման մեքենաներ, բուսասնիչներ վեգետացիայի ընթացքում բույսերը հանքային և օրգանական, հեղուկ և չոր պարարտանյութերով սնուցող մեքենաներ։

Լինում են շարքացան և բնացան։ Կան համակցված տիպի կուլտիվատորբուսասնիչ, երբ սնուցումը կատարվում է բույսերի միջշարքային տարածությունների մշակության հետ միաժամանակ։ Սնուցման մեքենաներ բաղկացած են պարարտանյութացան ապարատից (ափսեաձև-սկավառակավոր, ափսեաձև-քերիչավոր, սկավառակավոր), պարարտանյութատար խողովակներից և հատուկ դանակներից կամ խոփիկներից։ Որոշ դեպքերում սնուցման մեքենաներ համալրվում են սրսկիչների հետ՝ հեղուկ պարարտանյութով սնուցման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 486