Սյոգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սյոգունությունից)
Մինամոտո նո Յորիմոտո-Կամակուրյան սյոգունատի առաջին սյոգուն

Սյոգուն (ճապ. 将軍 ), ճապոնական պատմության մեջ այդպես կոչվում էին այն մարդիկ, ովքեր ժամանակի մեծ մասը՝ սկսած 1192 թվականից մինչև Մեյձիի դարաշրջան (սկսվել է 1868 թվականին) կառավարել են Ճապոնիան։ Սյոգունի կառավարությունը կոչվում է բակուֆու (幕府) (բակուֆու բառը նշանակում է «վրանային ճամբար»)։ Կառավարման համակարգը, որի ժամանակ գլխավոր իշխանությունը պատկանում է սյոգունին, կոչվում է սյոգունություն։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սյոգուն» բառը փոխառված է չինարեն «ցզյանցզյուն» (将军, jiāngjūn, գեներալ) բառից։ «Ցզյան» («սյո») չինարեն նշանակում է «պահել ձեռքում», «կառավարել», իսկ «ցզյուն» («գուն»)՝ զորք։ Այդ ձևով «սյոգուն»-ը «առաջնորդ»-ն է։ «Ճապոնական պատմական հանրագիտարան»-ի («Կոկուսի դայձիտեն») համաձայն «սյոգուն» հասկացությունը բացատրվում է ինչպես՝ «կայսեր հրամանով զորքի գլուխ կանգնած գնդապետ, որը ճնշում է ապստամբությունը կամ բարբարոսներին»։ Սակայն ավելի ուշ «սյոգուն»֊ը պարզապես գնդապետի կոչում չէր, որը ժամանակավոր նշանակված էր որևէ զորքի ղեկավար, այլ ավելի երկարատև կոչման (սեյի թայսյոգուն) (征夷大将軍) անվանման կրճատում։ Թայսեգուն («գլխավոր հրամանատար») բառը ի սկզբանե վերաբերել է գնդապետին, որը ղեկավարել է 3 զորք, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է սովորական սյոգուն, բայց ավելի ուշ սկսեցին անվանել ինքնուրույն գործող զորքի ցանկացած հրամանատարին։ «Սեյի»֊ի մեջ «սեյ»֊ը նշանակում է «զարկել», «պատժել», իսկ ի (夷) նշանակում է աղեղով զինված մարդ» (այս հիերոգլիֆում կարելի է նայել որպես «պարզած աղեղով մարդ»), այսինքն՝ «վայրենի», «բարբարոս»։ Այդ հիերոգլիֆի տակ հասկացվել է նաև էձո֊ն (Ճապոնիայի հյուսիս֊արևելյան մասում ապրող վայրի ցեղեր)։ Աշավները հյուսիս֊արևելյան բարբարոսների դեմ Ճապոնիայում սկսվել են հին ժամանակներից՝ Կեյկո կայսեր օրոք (71—130 թվական)։ 8-րդ դարում հայտնվեց պաշտոնական սեյի֊թայսյոգուն անվանումը, որով անվանում էին գնդապետին, որին հանձնարարված էր ղեկավարել հյուսիս արևելյան բարբարոսների դեմ արշավները։ Առաջինը այդ անվանումը շնորհվել է 794 թվականին Օտոմո նո Օտոմարոյին։ 10-րդ դարի սկզբին էձոն շատ էր թուլացել և դադարել էր սպառնալ երկրին։ Արշավները դադարել էին և սեյի֊թայսյոգունների նշանակումը դադարում է։ Որոշ ժամանակի ընթացքում ադ անվանումը մոռացվել էր և չէր օգտագործվում։ Սակայն որոշ ժամանակ անց այն ձեռք բերելով նոր իմաստ՝ սկսեց նորից օգտագործվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն ցեղային ճապոնական հասարակությունում բարձրագույն իշխանությունը պատկանել է մեկ (կայսերական) տոհմին։ Բայց փաստացի իշխանությունը պահպանելու համար կայսերական ցեղը պետք էր միավորվեր ինչ֊որ խոշոր տոհմի հետ։ Այդ ձևով կայսեր հետ միշտ կանգնած էր ևս մեկ տոհմ։ Մինչև 456 թվականը այդպիսի տոհմ է եղել Կանցուրագին, մինչև 498 թվականը ՝ Հեգուրին, մինչև 539 թվականը՝ Օտոմոն, այնուհետև Մոնոնոբեն, դարի երկրորդ կեսին՝ Սոգան։ 645 թվականին իշխանությունը գրավեց Ֆուձիվարա տոհմը[1]։ 12-րդ դարում Ճապոնիայում կայսերական իշխանությունը (և Ֆուձիվարայի իշխանությունը) խիստ թուլացավ և փաստացի երկում իշխում էր այս կամ այն տոհմը։ Այս դարի վերջում երկրի իշխանության համար իրար հետ մրցում էին Տայրա և Մինամոտո տոհմերը։ 1156-ից մինչև 1184 թվականները երկրում կառավարում էր Տայրա ցեղը։ Մեծ մասը նախարարների այդ տոհմից էին։ 1184 թվականին վճռական առավելությունը եղավ Մինամոտո տոհմի մոտ, որի ներկայացուցիչներից Մինամոտո֊նո Յոսինական անցավ Կիոտոյի մեծ բանակի գլուխ (այդ ժամանակ Կիոտոն երկրի մայրաքաղաքն էր)։ Կիոտոյից տայրա ցեղը իր հետևորդների հետ փախավ հարավ։ Այս ժամանակ իշխանությունը ամբողջությամբ անցավ Մինամոտո տոհմին և Մինամոտո Յոսինակային, որի տնօրինման տակ էր իր սեփական բանակը; Դե֊ֆակտո Յոսինական իր զորքի միակ ղեկավարն էր, բայց դե֊յուրե նա ինքնակոչ էր, որի լիազորությունները լիազորված չէին կայսերական իշխանության կողմից։ Այդ պատճառով նույն տարում նա հասավ կայսեր կողմից շնորհիվ սեյի-թայսյոգուն կոչմանը։ Այդ ժամանակ կոչումը ոչ մի կապ չուներ էձոի դեմ արշավների հետ։ էձոները կային նաև Յոսինակայի բանակում։ Բանն այն էր, որ էձոների դեմ արշավները կապված էին կառավարության ռեսուրսներիր հսկայական ծախսերի հետ և հաճախ պահանջում էին ամբողջ զորքի հավաքում։ Հավաքողը և կառավարիչը դարձավ սեյի֊թեյսյոգուն։ Դառնալով սեյի֊թայսյոգուն՝ Յոսինական մենաշնորհեց զորքը ղեկավարելու և հավաքելու իրավունքները և դրանով իրեն հավասար մրցակցի առաջանալու հնարավորությունը բացառեց։ Նրա զարմիկ Մինամոտր-նո Յորիմոտոն կարողացավ հավաքել իր սեփական զորքը, որով ոչնչացրեց Յոսինակային։ այնուհետև նա ոչնչացրեց Տայրա տոհմից ողջ մնացածներին կազմակերպելով արշավներ Մուցու և Դեվա տարածքների վրա, արդեն զսպված էձոի բնակավայրերի վրա, որոնք դեռ ունեին որոշակի ինքնուրույնություն։ Դրանից հետո Յոսինական դարձավ երկրի միանձյա կառավարողը։ Նրան պետք էր կայսեր սանկցիան, որպեսզի չընդունվի ինչպես ինքնակոչ։ Դրա համար նա պահանջեց սեյի֊թայսյոգուն կոչումը։ Այդ կոչումը նա ստացավ 1192 թվականին։ Այդ պահից սեյի֊թայսյոգուն (կամ պարզապես սյոգուն) ժամանակավոր կոչումից վերածվեց մշտական և ժառանգաբար փոխանցվող կոչում, որը տրվում էր երկրի զինվորական ղեկավարին։ Սյոգունության հիմնադրումից սկսած 1192 թվականին և մինչև իր անկումը 1867 թվականին սեյի֊ թայսյոգուն կոչումը եղել է ժառանգաբար փոխանցվող և միշտ բողոքել է կայսրից։ Հաստատաուն կարգ ժառանգական կոչման։ Սովորաբար սյոգունը նշանակվում էր ժառանգորդ իր որդիներից մեկին կամ նրանց բացակայության դեպքում որդեգրում էր տոհմի ուրիշ ճյուղից մեկին։ Ուշ ժամանակաշրջանում շատ սյոգուններ կառավարում էին երկիրը լինելով երեխա։ Նրանց դերը դառնում է սիմվոլիկ եվրոպական միապետների նման։ Սկզբունքային տարբերությունը սյոգունի կայսրից ծիսական բաղադրիչի բացակայությունն էր։ Սյոգունը համարվում էր երկրի հիմնական կառավարիչը և պաշտպանը, բայց չէր համարվում Աստծո մարմնավորում։ Սեյի֊թայսյոգունների 7 դարերի գոյության ընթացքում նրա կրողներն են եղել մի քանի տոհմ՝ Կամակարյան սյոգունություն Մինամոտո-1192-1210, 3 սյոգուն Ֆուձիվարա-1226-1252, 2 սյոգուն Կայսերական արքայազներ-1252-1333, 4 սյոգուն Կիոտոյի սյոգունություն Աշիկագա-1338-1573, 16 սյոգուն Էդոյի սյոգունություն-1603-1867 Տոկուգավա-1603-1867 15 սյոգուն, 1573-1603 ժամանակաշրջանում սյոգուններ չեն եղել և երկրում կառավարել է Օդո Նաբունագան և Տեյոտոմի Հիդեյոշին որոնք սյոգունների նման իշխանություն ունեին, սակայն չունեի սեյի֊թայսյոգուն կոչումը։ Բացառություն էր Ակետի Միցուշիդեն, որը պաշտոնապես կայսեր կողմից ընտրվել է սյոգուն, բայց գահընկեց է արվել Հիդեյոշիի կողմից 13 օր հետո։ Բանն այն էր, որ կար տարածված կարծիք, որ սյոգունը պետք է լինի Մինամոտո տոհմից։

Սեյի֊թայսյոգունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուններ Կառավարվան թվեր նշումներ
Օտոմո նո Օտովարո 793-794
Սականոուե-նո Տամուրամորո 794-804
Բունյա-նո Վատանարու 811 սեյի֊սոգուն
Ֆուձիվարա-նո Տադաբումի 940 Ենթադրաբար
Մինամոտո-նո Յոսինակա 1184
Մինամոտո֊նո Յորիտոմո 1192-1199 որոշակի տվյալներով 1195 թվականին հրաժարվել է կոծումից
Մինամոտո-նո Յորիիե 1202-1203
Մինամորո-նո Սանետոմո 1203-1219
Ֆուձիվարա--նո Յորիցիգու 1226-1244 սոգուն խնամակալ
Մունետակա 1256-1266
Կորոյասու 1266-1289
Հիսաակի 1289-1308
Մորիկունի 1308-1333
Մորիյոշի 1333
Նարիյոշի 1335-1336
Աշիկագա Տակաուձի 1338-1358
Աշիկագա Յոշիակիրա 1358-1367
Աշիկագա Յոշիմիցու 1367-1394 միաժամանակ առաջին նախարար և բարձրագույն կանցլեր
Ասիկագա Յոշիմոտի 1394-1423
Աշիկագա Յոշիկաձու 1423-1425
Աշիկգա Յոշինորի 1429-1441
Աշիկագա Յոշիկացու 1442-1443
Աշիկագա Յոշիմասա 1449-1473
Աշիկագա Յոշիհիսա 1473-1489
Աշիկագա Յոշիտանե 1490-1493
Աշիկագա Յոշիձումի 1494-1508
Աշիկագա Յոշիտանե 1508-1521 կրկնողական
Աշիկագա Յոշիհարու 1521-1546
Աշիկագա Յոշիտերու 1546-1565
Աշիկագա Յոշիհիդե 1568
Աշիկահա Յոշիակի 1568-1573
Ակետի Միցուհիդե հունիսի 20-ից մինչև հուլիսի 1582 Հայտի է «տասներեքերորդ սոգուն» անվամբ
Տոկուգավա Իեյասու 1603-1605
Տոկուգավա Հիդետադա 1605-1623
Տոկուգավա Իեմիցու 1623-1651
Տոկուգավա Իեցունա 1651-1680
Տոկուգավա Ցունայոշի 1680-1709
Տոկուգավա Իենոբու 1709-1712
Տոկուգավա Իեցուգու 1712-1716
Տոկուգավա Յոսիմունե 1716-1745
Տոկուգավա Իեշիգե 1745-1760
Տոկուգավա Իեհարու 1760-1786
Տոկուգավա Իենարու 1787-1837
Տոկուգավա Իեյոշի 1837-1853
Տոկուգավա Իեսադա 1853-1858
Տոկուգավա Իեմոտի 1858-1866
Տոկուգավա Յոշինոբու 1866-1867 Միաժամանակ նայդայձին՝ կնիքի պահապան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Попов К. А. Законодательные акты средневековой Японии. — М., 1984. — С. 7.