Սմութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սմուտից)
Հարվարդի կամուրջը

Սմութ (անգլ.՝ smoot), ոչ ստանդարտ երկարության չափման միավոր։ 1 Սմութը հավասար է 1,7018 մետրի։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմութը հայտնվել է 1958 թվականի հոկտեմբերին Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում։

Խմած ուսանողները որոշում են չափել Բոստոնը Քեմբրիջին միացնող կամրջի երկարությունը։ Չափման միավոր ընտրում են ուսանողներից Օլիվեր Սմութին (անգլ.՝ Oliver R. Smoot)։ Նրա հասակը՝ մոտավորապես 1,70 մետր, հետագայում հավասարվեց մեկ Սմութի։

Կամրջի երկարության չափելու եղանակը հետևյալն էր՝ Սմութը պառկում էր գետնին, իսկ նրա կուրսեցիները գծում էին գետնին։ Սմութը տեղափոխվում էր և գծում էին հաջորդը։ Երբ նա հոգնեց, նրան պարզապես գրկած տեղափոխում էին։

Ինչու են ընտրել Սմութին, այդ մասին տեղեկություններ չկան, ոմանք պնդում են, որ ընտրության պատճառը նրա համեմատաբար կարճ հասակն էր։ Ըստ այլ կարծիքի ընտրվել է ազգանվան «վատտ»-ին համահունչ լինելու պատճառով։ 300 սմութը գծելիս ոստիկանությունը նկատում է երիտասարդներին, բայց չի խանգարում։ Չափման արդյունքում կամրջի երկարությունը կազմեց «364,4 սմութ և մեկ ականջ» (անգլ.՝ 364.4 smoots plus one ear)[1]։

Չափման արդյունքը հաստատող գրությունը՝ «Մինչև ՄՏՀ 364,4 Սմութ և մեկ ականջ է»

Գծանշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի կամրջի գծանշումները թարմացվում են ինստիտուտի առաջին կուրսեցիների։ Սովորաբար նիշերը 10 Սմութը մեկ են, սակայն կան նաև ոչ կլոր թվերի գծանշումներ։ 182,2 սմութը՝ կամրջի կեսը նշված է «Դժոխքի ճամփի կեսը» (անգլ.՝ Halfway to Hell), իսկ սլաքը ցույց է տալիս համալսարանի կողմը։

70 սմութը չի նշված, նրան բաց են թողել հանուն 69 թվի, որի կողքը գրված է «Դրախտ» (անգլ.՝ Heaven)

Սմութը այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

100 Սմութի գծանիշը

1988 թվականի կամրջի վերանորոգումից հետո Քեմբրիջի ոստիկանության պահանջով գծանշանները վերականգնվեցին։ Պարզվեց, որ ոստիկանությանը հարմար է Սմութների օգնությամբ նշել, թե որևէ դեպք կամրջի որ հատվածում է տեղի ունեցել։

Որպես նորարարություն 10-ականներից բացի նշվեցին բոլոր սմութները։

Օլիվեր Սմութը հետո դարձավ Ամերիկյան ստանդարտի ազգային ինստիտուտի նախագահ, իսկ ավելի ուշ գլխավորեց Միջազգային ստանդարտի կազմակերպությունը (ISO)։

Սմութները կարելի փոխակերպել Գուգլ ընկերության (անգլ.՝ Google) հաշվիչով։ Մուտքագրելով «10 ոտնաչափ սմութով» (անգլ.՝ 10 feet in smoots) կստանաք, որ այն հավասար է 1,79104478 Սմութի[2]։ Գուգլը սմութները օգտագործում է նաև Google Earth նախագծում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David A. Fahrenthold (2005 թ․ դեկտեմբերի 8). «The Measure of This Man Is in the Smoot» (անգլերեն). Washington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  • Attack of the Smoots(անգլ.)
  • The Smoot as a unit of length (անգլ.)
  • «smoot». Sizes.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին. (անգլ.)
  • The Smoot story, in Oliver Smoot's own words Արխիվացված 2013-07-31 Wayback Machine (անգլ.)
  • A December, 2005 National Public Radio Interview with Oliver Smoot upon his retirement. (անգլ.)
  • What's A Smoot?(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David A. Fahrenthold (2005 թ․ դեկտեմբերի 8). «The Measure of This Man Is in the Smoot» (անգլերեն). Washington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  2. 10 feet in smoots