Սմբատ Տեր-Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Տեր-Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1875(1875-10-08)
ԾննդավայրԲարանա, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 27, 1943(1943-02-27) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան

Սմբատ Վարդանի Տեր-Ավետիսյան (հոկտեմբերի 8, 1875(1875-10-08), Բարանա, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 27, 1943(1943-02-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պատմաբան, հնագետ, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր (1936

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1898 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում, 1901-1904 թվականներին՝ Պետերբուրգի համալսարանում։ 1902 թվականին, դեռևս ուսանող, գործուղվել է Պարսկաստան՝ Նոր Ջուղայի հայկական ձեռագրերն ուսումնասիրելու, նկարագրել է մոտ 600 գրչագիր և կազմել Նոր Ջուղայի հայկական ձեռագրերի («Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր-Ջուղայի Ամենափրկիչ վանքի»), հետագայում՝ նաև Նախավկայի վանքի 300 ձեռագրերի ցուցակները։ Հավաքել է Հայաստանի ու հայկական գաղթավայրերի արձանագրությունները և կազմել հայկական վիմագիր արձանագրությունների ժողովածու։ 1904 թվականին մասնակցել է Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիում կատարված հնագիտական աշխատանքներին։ Հետագայում պեղումներ է կատարել Ղազախի շրջանում, Ղարաբաղում, Գիլանում, Նախիջևանում, Արմավիրում, Կարսում, Դվինում և այլուր։ 1915-1917 թվականներին, Կայսերական գիտությունների ակադեմիայի գործուղմամբ, Վանի, Բիթլիսի ու Էրզրումի վիլայեթներում հավաքել է ավելի քան հազար ձեռագիր, պատմական վավերագիր և ազգագրական նյութեր։ 1925-1931 թվականներին Թիֆլիսում եղել է Կովկասի հնագիտական ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1931-1934 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան բաժանմունքի գիտությունների քարտուղարը։ 1937 թվականներին, տեղափոխվելով Երևան, գլխավորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի հնագիտության սեկտորը, միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում, եղել այդ հաստատության հնագիտության ամբիոնի վարիչը։ Տեր-Ավետիսյանի աշխատությունները վերաբերում են հիմնականում Նոր Ջուղայի վաճառականների առևտրական հարաբերություններին, պարսից Նադիր շահի՝ Հայաստան կատարած արշավանքներին, աղբյուրագիտական նշանակության այլ խնդիրների։ Հնագիտական ուսումնասիրություններն ամփովում են գլխավորապես իր պեղումների արդյունքները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նադիր Շահի արշավանքները (ըստ Հակոբ Շամախեցու), Երևան, 1940։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 663