Սմբատ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Մարգարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 17, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան Հայաստան, Երևան
Քաշ՝56 կգ

Սմբատ Մարգարյան (մարտի 17, 1993(1993-03-17), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարյանն իր կարիերան միջազգային մրցումներում սկսել է 2009 թվականին մանկապատանեկական աշխարհի առաջնությունում և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (պոկում՝ 100, հրում՝ 138, երկամարտ՝ 238) նույն թվականին մասնակցել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությանը և դարձել է չեմպիոն (պոկում՝ 104, հրում՝ 133, երկամարտ՝ 237)։ 2009 թվականին մասնակցել է եվրոպայի պատանեկան առաջնությանը դարձել է չեմպիոն (պոկում՝ 100, հրում՝ 135, երկամարտ՝ 235) և այդ տարվա վերջին միջազգային մրցմանը՝ եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը մասնակցելով զբաղեցրել է առաջին հորիզոնականը (պոկում՝ 101, հրում՝ 137, երկամարտ՝ 238)։ Հայ ծանրորդը 2010 թվականին շարունակելով իր կարիերան տարվա սկզբին մասնակցում է եվրոպայի առաջնության՝ զիջելով միայն բելառուս մարզիկ՝ Դերբենև Վիտալի զբաղեցրել է երկրորդ հորիզոնակնաը (պոկում՝ 109, հրում՝ 146, երկամարտ՝ 255) և շարունակելով հաղթական ուղին մասնակցելով միջազգային մրցմանը, որ ուղեգրային էր դեպի սուպերերեխաների Ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը այս մրցումից չեմպիոնական հաղթանակով (պոկում՝ 105, հրում՝ 135, երկամարտ՝ 240) ուղեվորվեց դեպի սուպերերեխաների Ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում այնտեղ էլ գրավեց երրորդ հորիզոնականը (պոկում՝ 108, հրում՝ 135, երկամարտ՝ 243)[2]: 2010 թվականը ավարտում է եվրոպայի պատանեկան առաջնությունում, որ անհաջող հանդես եկավ (պոկում վարժությունում 101 կգ բարձրացրեց իսկ հրումում զրո է ստանում)։

Տարի Մրցաշար Անցկացման
վայր
Քաշային
կարգ
Պոկում Հրում Երկամարտ Տեղ
2011 Եվրոպայի առաջնություն Կազան Ռուսաստան 56 կգ 105 կգ 140 կգ 245 կգ 9
2011 Եվրոպայի պատանեկան առաջնություն Տալլին, Էստոնիա 56 կգ 100 կգ 131 կգ 231 կգ 6
2012 Ուսանողների աշխարհի առաջնություն Շենժեն, Չինաստան 56 կգ 100 կգ 131 կգ 231 կգ 2
2013 Եվրոպայի պատանեկան առաջնություն Ռիետի, Իտալիա 56 կգ 104 կգ 137 կգ 241 կգ 3
2013 Ծանրամարտի աշխարհի առաջնություն Վրոցլավ, Լեհաստան 56 կգ 107 կգ 132 կգ 239 կգ 11
2014 Եվրոպայի առաջնություն Թել Ավիվ, Իսրայել 56 կգ 109 կգ 147 կգ 256 կգ 3
2014 Ծանրամարտի աշխարհի առաջնություն Ալմաթի, Ղազախստան 56 կգ 107 կգ 143 կգ 250 կգ 18
2015 Եվրոպայի առաջնություն Թբիլիսի, Վրաստան 56 կգ 113 կգ 146 կգ 259 կգ 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիաի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «2010 Singapore Youth Olympics Weightlifting». Altius Directory.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]