Սմբատ Բ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Բ Բագրատունի
Սպերի իշխան
թագադիր ասպետ
367-374
Արշակունիների թագավորություն
Նախորդող Բագրատ Ա
Հաջորդող Սահակ Ա
 
Դինաստիա Բագրատունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Բագրատ Ա Բագրատունի
Զավակներ Սահակ Ա Բագրատունի

Սմբատ Բագրատունի ասպետ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), 4-րդ դարի հայ զինվորական գործիչ։

Եղել է Հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի օգնականը և հեծելազորի սպարապետը։ 371 թվականին պարսից բանակի դեմ հաղթական ճակատամարտից հետո հետապնդել է Մերուժան Արծրունուն, Կոգովիտ գավառի ճահճուտների մոտ ջախջախել նրա զորախմբի մնացորդները և մահապատժի ենթարկել ուրացյալ իշխանին։

Պսակաձև շիկացած շամփուր դնելով նրա գլխին՝ ասել է․

Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետև դու ձգտում էիր Հայոց վրա թագավորելու և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանության կարգով
- (Մովսես խորենացի, «Հայոց պատմություն», 1968, էջ 275)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle; Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990, p. 122.
Նախորդող
Բագրատ Ա Բագրատունի
Սպերի իշխան
Սմբատ Բ Բագրատունի

367-374
Հաջորդող
Սահակ Ա Բագրատունի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։