Սկուբա դայվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայվեր

Սկուբա դայվինգ (անգլ.՝ Scuba diving), ստորջրյա սուզումների տեսակ, որի ժամանակ սուզորդը օգտագործում է ստորջրյա շնչառական ապարատ։ Ի տարբերություն սուզումների մյուս եղանակների՝ շունչ պահած սուզում (անգլ.՝ free diving) կամ մակերեսից մղվող օդով սուզում, սկուբա դայվերները կրում են իրենց հետ, իրենց սեփական շնչելու օդի աղբյուրը՝ սովորաբար սեղմված օդը։ Սա թույլ է տալիս նրանց ավելի ազատ տեղաշարժվել քան մակերեսից մղվող օդով սուզորդներին, իսկ պահած շնչով սուզման համամեմատ՝ սկուբա դայվերները կարող են շատ ավելի երկար ժամանակ գտնվել ջրի տակ[1]։

Շնչառական սարքավորումները կարող են լինել օդի բաց շղթայով, որոնց արտաշնչած օդը արտանետվում է դուրս, կամ փակ, կիսափակ օդի շղթա ունեցող լինել, որոնցում արտաշնչած օդը մաքրվում է ածխածնի երկօքսիդով, հագեցվում է թթվածնով և մատակարարվում է կրկին շնչելու համար։ Ստորջրյա սուզումների ընթացքում սկուբա դայվերները տեղաշարժվում են սովորաբար ոտքերին հագցրած լաստերի կամ արտաքին շարժիչի օգնությամբ` ստորջրյա բուքսիրների կամ մակերեսից շարժիչային տրանսպորտին պարանով ամրացված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-խողովակ, 2-մուշտուկ, 3-փական(կլապան), 4-ամրակներ, 5-մեջքի հենարան, 6-բալոն

Քսաներորդ դարի սկզբներում գոյություն ունեին երկու հիմնական տեսակի ստորջրյա շնչառական ապարատներ, օդի բաց շղթայով (արտաշնչած օդը արտանետվում է) և օդի փակ շղթայով(արտաշնչած ոդը վերարտադրվում է)։

Փակ շղթայով շնչարական սարքեր՝ Ռեբրիզերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբրիզերները առաջին անգամ մշակվել են ռազմական նպատակներով օգտագործման համար, քանզի ապահովում էին գաղտնիություն օգտագործողներին։ Առաջին ֆինանսական առումով հաջողված ռեբրիզերը նախագծված և պատրաստված է եղել անգլիացի սուզվող ինժեներ` Հենրի Ֆլուսի կողմից 1878-ին, Լոնդոնում Siebe Gorman ընկերությունում աշխատելիս։ Նրա SCBA (ինքնամփոփ շնչառական ապարատ) բաղկացած էր ռետինե դիմակից միացված շնչառական սարքին, որը պարունակում էր, 50-60%-ոց թթվածին մատակարարվող պղնձե բալոնից և արտաշնչած CO2-ը կապելու համար նախատեսված կծու պոտաշի լուծույթով մշակված պարանից։ Ֆլուսը իր սարքը փորձարկել էր սկզբից ջրով ավազանում, ապա մեկ շաբաթ անց բաց ջրում սուզվելով մոտ 5.5 մետր խորության վրա։ Նա ստացել էր վնասվածք ջրի մակերևույթին չափից դուրս արագ բարձրանալու պատճառով։ Այս համակարգը հնարավորություն էր տալիս մոտ երեք ժամ գտնվել ջրի տակ։

Սըր Ռոբերթ Դավիսը, Siebe Gorman-ի ղեկավարը, իր գյուտով կատարելագործեց թթվածնային ռեբրիզերը 1910 թվականին և այդ սարքրերը առաջին մասսայական արտադրության մեջ դրված ռեբրիզերներն էին։ Ռեբրիզերները լայն տարածում ստացան միայն սառը պատերազմից հետո։ Այդ տարիներին համարվում էր, որ կոմունիստական դաշինքի հարձակման ռիսկը նվազել է, զինված ուժերը արդեն կարիք չունեին խիստ վերահսկողության տակ պահել այս սարքի օգտագործումը։ Ռեբրիզերները ակտիվորեն սկսեցին օգտագործվել առօրյա կյանքում։

Բաց շղթայով շնչարական սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կոմերցիոն հաջողված բաց շղթայով շնչառական սարքը անվանում էին Ակուալանգ(Aqualung)՝, Իվ Ժակ Կուստոյի և Էմիլ Գանյանի կողմից մշակված, ճկուն խողովակները միացված էին մարդու մեջքին ամրացված սեղմված օդով բալոնին։ Այդ ճկուն խողովակներով և ճնշման կարգավորիչի օգնությամբ օդը մատակարարվում էր սուզորդին, իսկ արտաշնչաց օդը դուրս էր մղվում։

Ակվալանգ բառը ամբողջ աշխարհում ընկալվում է որպես «Aqualung» ընկերության ապրանքային նշան, սակայն Խորհրդային Միության տարածքում այս բառը նշանակում էր ստորջրյա շնչառական սարք, իսկ սուզորդներին անվանում էին ակվալանգիստ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ակվալանգիստ բառը դուրս մղվեց և ավելի լայն տարածում ստացավ դայվեր բառը։

Դայվինգի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տեսակի դայվինգը կիռարվում է տարբեր ասպարեզներում ինչպիսին են՝

  • Սիրողական կամ ռեկրիցիոնալ դայվինգ, որն իրենից ներկայացնում է սուզումներ զուտ հաճույքի համար։ Այս տեսակի մեջ կարող է նեռարվել այնպիսի մասնագիտացումներ ինչպիսին են՝ «քեյվ» դայվինգը՝ սուզում ստորջրյա քարանձավներում, «ռեք» դայվինգ՝ երբ սուզման ընթացքում դայվերը ուսումնասիրում է խորտակված օբյեկտները (նավեր և այլն), «էյս» դայվինգ՝ սուզումներ ստորսառցյա շերտերում և այլն։ Կան բազմաթիվ կոմերցիոն կազմակերպություններ, որոնք կազմակերպում են դասընթացներ և սովորեցնում են այն ամենը՝ ինչ անհրաժեշտ է անվտանգ սիրողական սուզում իրականացնելու համար, պատրաստում են ապագա սուզորդներին ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։ Դասընթացների ավարտին տրվում է դայվերի հավաստագիր։ Հավաստագրերը ունեն նույնպես տարատեսակ դասակարգումներ։ Աշխարհում լայն տարածում ստացած PADI (դայվինգի պրոֆեսիոնալ հրահանգիչների ասոցիացիա) ուսումնական կազմակերպության հավաստագրերը դասակրգվում են հիմնականում՝
  • Բաց ջրում սուզորդ (open water diver OWD)
  • Հմուտ սուզորդ (advanced open water diver AOWD)
  • Սուզորդ փրկարար (riscue diver RD)
  • Վարպետ սկուբա դայվեր (master scuba diver MSD) և այլն։

Միայն միջազգային հանրաճանաչ կազմակերպության կողմից տրված հավաստագրի դեպքում դուք կարող եք վարձակալել անհրաժեշտ սարքավորումները սիրողական սուզում իրականացնելու համար։ Ի դեպ PADI-ին ներկայացված է նաև Հայաստանում։

  • Սպորտ դայվինգ՝ ստորջրյա մարզաձև, որում մարզրիկները ցուցադրում են իրենց ջրի տակ գտնվելու հմտությունները՝

անցում նեղ ստորջրյա թունելով առանց հպվելու թունելի պատերին ծանր իրերի բարձրացում հատակից ջրի մակերևույթի վրա և այլն։

  • Ռազմական դայվինգ՝ գրեթե ամենաերկար պատմություն ունեցող ոլորտը որը ներառում է ստորջրյա ռումբերի վնասազերծում-տեղադրում, ստորջրյա մարտ, ներթափանցում հակառակորդի թիկունք և այլն։ Տարատեսակ ստորջրյա որոնողական աշխատանքները, փրկարարական օպերացիաները լայնորեն կիրառում է նաև ոստիկանությունը։
  • Պրոֆեսիոնալ դայվինգ, որն ներառում է այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացնում են այն մարդկանց կողմից, ովքեր ընտրել են դայվինգը որպես մասնագիտություն։ Ոլորտները բազմաթիվ են՝ ստորջրյա նկարահանումներ, գիտական, հնագիտական սուզումներ, ծովային կենսաբանություն, երկրաբանություն, հիդրոլոգիա, օվկիանոսագիտություն։

Սարքավորումներ և հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական սարքերը և հանդերձանքը, որոնք թույլ են տալիս մարդուն երկար գտնվել ջրի տակ

Անհրաժեշտ հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորջրյա սուզումների ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայվինգը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանա լճի հատակը

Վերջին տարիներում սիրողական դայվինգը լայն տարածում է ստանում Հայաստանում։ Բաց ջրում սուզումները հիմնականում իրականանում են Սևանա լճում։ Լիճը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1916 մետր բարձրության վրա և սուզումը այստեղ համարվում է բարձր լեռնային(altitude diving)։ Այդ սուզումները խորության հետ կապված ունեն որոշակի յուրահատկություններ։ Առավելագույն խորության սահմանները տարբերվում են ծովի մակերևույոթից սուզման համեմատ։ Սևանի ստորջրյա բուսական և կենդանական աշխարհը հարուստ չե։ Սակայն այստեղ կարելի իրականացնել հնագիտական նպատակներով սուզումներ շատ տեսարժան են հրաբխային ծագում ունեցող ժայռերը։ Ստորջրյա աշխարը հարստացվում է նաև արհեստական լանդշաֆտներով, որոնք ստեղծվում են խորտակված նավերից և այլ կառույներից։

Հայաստանում գործում է միջազգային PADI-ի կազմակերպության կողմից արտոնագրված հրահանգիչ, Մամիկոն Հակոբյանը ով լիազորված է սովորեցնել ու տրամադրելու PADI հավաստագիր, ինչը նպաստեց դայվինգի կտրուկ զարգացմանը։ 2014-ի սեպտեմբերին Տիգրան Ազիզբեկյանի (AOWD) նախաձեռնությամբ հայ սուզորդները կազմակերպել էին պատմասիրողական արշավ դեպի Վանա լիճ և այնտեղ սուզումներ իրականացրել։ Ուսումնասիրել և նկարահանել էին Ախթամար կղզու մոտակայքում մոտ 10 մետր խորության վրա գտվող հին ժամանակներում մարդու կողմից կառուցած շինություններ։ Սա հստակ վկայում է այն մասին, որ Վանա լճի ջրի մակարդակը ժամանակին եղել է շատ ավելի ցածր։

Բժշկական հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգավոր գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. US Navy Diving Manual, 6th revision. United States: US Naval Sea Systems Command. 2006. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.