Սկյուռ Դուգլասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկյուռ Դուգլասի
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Ցեղ Կարմիր սկյուռներ
Տեսակ Սկյուռ Դուգլասի
Լատիներեն անվանում
Tamiasciurus douglasii
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180167
NCBI 144198
EOL 347429

Սկյուռ Դուգլասի[1] (լատին․՝ Tamiasciurus douglasii) կրծողների ընտանիքի կարմիր սկյուռների ցեղին պատկանող տեսակ։ Տեսակային անվանումը ստացել է շոտլանդացի գիտնական Դեյվիդ Դուգլասի (1799-1834 թվականներ) պատվին[2]։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն առանձնյակները հասնում են 27-34.8 սմ երկարության, իսկ պոչի երկարությունը կազմում է 10.2-15.8 մմ, ստորին վերջույթներինը՝ 4.1-5.5 սմ, քաշը կազմում է 141-312 գ։ Մարմնի մակերևույթն ունի կարմրաշագանակագույնից մինչև մոխրագույն երանգ։ Ձմեռային մորթին ավելի մոխրագույն է։ Որովայնը նարնջագույն է։ Պոչը փափուկ է՝ ծայրին սև մազերի փնջով։ Մարմնի կողային մասերն ունեն սև գծեր, որոնք անհետանում են ձմեռային շրջանում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա, ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա, Նևադա, Օրեգոն, Վաշինգտոն։ Բնակվում է ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա գտնվող փշատերևային անտառներում։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ են օրվա լուսային ժամերին, վարում են մենակյաց ապրելաձև։ Սննդացանկի բաղադրիչներն են՝ սերմեր, տերևներ, ընկույզներ, սնկեր, հատապտուղներ, ճյուղեր, երբեմն հատվածոտանիներ, ձվեր և ճտեր։ Ձմռանը հիմնականում օգտագործում են կուտակած պաշարները։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանին սեռահասության է հասնում 8-9 ամսում։ Բեղմնավորումը տեղի է ունենում Հունվարից մինչև օգոստոսի կեսերը, հաճախ մարտից մայիս։ Էգերի մեծամասնությունը տարեկան մեկ սերունդ է տալիս։ Հղիությունը տևում է 36-40 օր, իսկ սերունդում կան 1-8 ձագեր, միջինում 4-6։ Ձագերը կշռում են 13-18 գ։ Աչքերը բացվում են 26-36 օրում։ Մինչև օգոստոս մնալով մայրական բնում՝ 6-9 շաբաթական հասակում նրանք լքում են բույնը։

Ենթատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tamiasciurus douglasii albolimbatus — Allen, 1890 (Կալիֆորնիայի հարավային և կենտրոնական հատվածներում, Օրեգոնի կենտրոնական հատվածում)
  • Tamiasciurus douglasii douglasii — Bachman, 1839 (Վաշինգտոնի արևմուտքում, Օրեգոնում և Կալիֆորնիայում)
  • Tamiasciurus douglasii mollipilosus — Audubon & Bachman, 1841 (Վաշինգտոնի կենտրոնական հատվածում և Բրիտանական Կալիֆորնիայի հարավարևմուտքում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 145. — 10 000 экз.
  2. Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. — Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. — P. 116. — 574 p.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկյուռ Դուգլասի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկյուռ Դուգլասի» հոդվածին։