Սկիպիոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկիպիոններ, (Scipiones), Հին Հռոմում Կոռնելիոսների պատրիկական տոհմի ճյուղերից մեկը, որին պատկանել են Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի ավագը (Publius Cornelius Scipio Africanus Major) (մ․թ․ա․ մոտ 235-183), Պունիկյան II պատերազմի հռոմեական զորավարներից։ 216 թվականին, իբև զինվորական տրիբուն, մասնակցել է Կաննեի ճակատամարտին, 207 թվականին Իսպանիայում հաղթել Հասդրուբալի զորքին։ 205 թվականի կոնսուլ։ 202 թվականին Զամայի ճակատամարտում պարտության է մատնել Հաննիբալին։ 199 թվականից ցենզոր և ծերակույտի պրինցեպս, 194 թվականի կոնսուլ։ Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացին (Ltcius Cornelius Scipio Asiaticus), Սկիպիոն Ավագի եղբայրը։ 190 թվականի կոնսուլ։ Մագնեսիայի ճակատամարտում (190) պարտության է մատնել Սելեկյան թագավոր Ատիոքոս III-ին։ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Էմիլիանոս Աֆրիկացի Կրտսերը (Publius Cornelius Scipio Aemilianus Africanus Junior) (մ․թ․ա․ մոտ 185-129), զորավար և քաղախական գործիչ։ Ակիպիոն Ավագի թոռը։ 146 թվականին, լինելով կոնսուլ, գրավել և ավերել է Կարթագենը, որով ավարտվել է Պունիկյան III պատերազմը։ 133 թվականի կոնսուլ։ Թշնամաբար է վերաբերվել Դրակքոս եղբայրների բարեփոխումներին։ Հունական, մշակույթի ջատագով Էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 441