Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշարը նշված է գույներով

Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշար, բլրաշար է տեղաբաշխված Ուկրաինայի և Բելառուսի սահմանին Ժիտոմիրի մարզի տարածքում։ Իրենից ներկայացնում է բլրոտ շղթա, որը տարածվում է արևմուտքից արևելք մոտ 50 կմ, և ունի 5 կմ լայնություն արևելքում և մինչև 15-20 կմ արևմուտքում։ Ամենաբարձր կետը 316 մետր է ծովի մակերևույթից, գտնվում է Օվրուչի շրջանի Գորոդեց գյուղում։ Բլրաշարի անվանումը ծագում է Սլովեչնո գյուղից և Օվրուչ քաղաքից։

Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշար բարձրանում է նրան շրջապատող Պոլեսյան ցածրավայրի վրա, նրանից առանձնանալով սարավանդով։ Հարաբերական բարձրությունը շրջապատող տարածքից կազմում է 50-60 մ։ Բլրաշարի հարավային ստորոտները զառիվեր են, հյուսիսայինները ավելի զառիկող։ Բլրաշարի մակերևույթը բլրոտ է, կտրտված ձորակներով, որոնց խորությունը հասնում է մինչև 20-25 մ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշար» հոդվածին։