Սլավոնական նոր հեթանոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սլավոնական նոր հեթանոսություն կամ ռոդնովերիյե, կրոնական նոր հոսք, որի նպատակն է վերականգնել մինչքրիստոնեական սլավոնական ավանդույթները և հավատքը։ Ռոդնովերները սրբազան են համարում «հին սլավոնների գիտելիքները», պահպանում են մինչքրիստոնեական ժամանակների վերակենդանացված ավանդույթները և սովորույթները, ոմանք «մաքրման» արարողություն են անցնում, որի արդյունքում նոր սլավոնական անուն են ստանում։ Դա տարբերում է ռոդնովերներին սկզբնական սլավոնականա արժեքները վերականգնողներից (Պ.Մ. Զոլին, Ա.Ա. Տյունյաև), և էքստրեմիստներից, որորնք իրենց գրքերում քրիստոնեությունը օտար վտանգ են համարում (Վ.Ա. Իստարխով)։ Սլավոնական նոր հեթանոսությունը հստակ կառուցվածք չունի և բաժանվում է տարբեր կազմակերպությունների և խմբավորումների, որոնց հայացքները զգալիորեն տարբերվում են։ Այդպես, որոշ ռոդնովերները հեռու են քաղաքականությունից, քրիստոնեության հանդեպ չեզոք են, իսկ մյուսները զբաղեցնում են հակասեմական ուլտրաաջ դիրքեր, հայտարարում են սլավոնների ընտրված լինելը, մասնակցում են Ռուսականշքրեթներին։