Սիփան Շիրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Սիփան Շիրազի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Շիրազ (բազմանշանակություն)։

Սիփան Շիրազ Հայ վաղամեռիկ նկարիչ և բանաստեղծ: 20-րդ դարի Հայ մեծ բանաստեղծ, Հայոց Պահանջատիրության Մեծ Ասպետ Հովհաննես Շիրազի որդիներից մեկը: «Միայն խիզախներին է տրված բանաստեղծ և արքա, արքա և բանաստեղծ լինելու»,–ասել է անվանի գրող Հրանտ Մաթևոսյանը, իսկ Սիփան Շիրազը հաստատապես այդպիսին էր։ Բանաստեղծ էր իր ողջ էությամբ, արքայազուն՝ իր գեղագիտական ընկալումներով և բնույթով։ «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Սիփան Շիրազի բանաստեղծությունների հրաշալի ընտրանին։ Գիրքը ձեւավորված է հեղինակի նկարչական աշխատանքների վերատպություններով, որն էլ ամբողջացնում և առավել տպավորիչ է դարձնում գիրքը։ Ի՞նչ է ցավը, ի՞նչ է կարոտը, ի՞նչ է բաժանման տագնապը, ընդվզումը` իհարկե աշխարհի անարդարություններին դիմակայելու կամք ու վճռականություն։ Մեր սառն ու անկատար օրերին հասցեագրված անսահման ջերմ ու հոգեպես հարստացնող մի գիրք, որի էջերը կարծես իրենք իրենց են թերթվում։ Մի՞թե հնարավոր է անզեն աչքով տեսնել,ընկալել մարդու սրտի տիեզերական անհուն խորությունները։ Սիփան Շիրազը կարողացել է այդ խորությունները լցնել երկրային թրթիռներով:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով