Սիրում է, չի սիրում (քանդակ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրում է, չի սիրում

«Սիրում է, չի սիրում» քանդակը Երևանի Աբովյան փողոցում
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Աբովյան փողոց
Քանդակագործ(ներ) Թերեզա Միրզոյան
Ճարտարապետ(ներ) Վերականգնողներ` գեղանկարիչ Անուշ Առաքելյան, քանդակագործ Գետիկ Բաղդասարյան
Հիմնադրում 1967
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ 2012
Ներկա վիճակ կանգուն


Սիրում է, չի սիրում քանդակ, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Աբովյան փողոցում։ Արձանի բնօրինակը քանդակագործը ստեղծել է 1967 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1 մետր 60 սանտիմետր բարձրությամբ պղնձե արձանը 1991 թվականին կոտրել և գողացել են։ 2012 թվականին տեղադրվել է քանդակի վերականգնված բրոնզաձույլ տարբերակը նախկին վայրից քիչ հեռու։ Քանդակը բնօրինակի էսքիզներով վերականգնել են Թերեզա Միրզոյանի դուստրը՝ Անուշ Առաքելյանը, և քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Գետիկ Բաղդասարյանը[1]։ Արձանի բացումը տեղի է ունեցել Թերեզա Միրզոյանի 90-ամյակի և Երևանի 2794-ամյակի միջոցառումների շրջանակներում։

Քանդակում պատկերված է խոտերի մեջ նստած նրբիրան, երկար պարանոցով աղջիկ՝ ծալքավոր զգեստով, ով երկմտում է՝ արդյոք սիրվա՞ծ է, արդյոք կարո՞ղ է հավատալ երջանկությանը։ Սովորաբար «Սիրում է, չի սիրում» խաղը ծաղկի միջոցով են խաղում, հերթով պոկելով թերթիկները։ Աղջկա ձեռքին չկա քարե ծաղիկ՝ ժամանակի մեջ սառած անդառնալի ու անզիջում դատավճիռ։ Քանդակագործն առաջարկում է անցորդին թարմ ծաղիկ տալ իր գեղեցկուհուն՝ ի նշան անվերջ հույսի ու անսպառ սիրո[2][3][4]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]