Սիրիլ Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիլ Ջեքսոն
Cyril Jackson
Ծնվել էդեկտեմբերի 5, 1903(1903-12-05)
Օսետ, Wakefield, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվար 1988 (84 տարեկան)
Պիտերմարիցբուրգ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Յոհանեսբուրգի աստղադիտարան,
Մաունթ-Ստրոմլո աստղադիտարան,
Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Սիրիլ Ջեքսոն (անգլ.՝ Cyril V. Jackson, դեկտեմբերի 5, 1903(1903-12-05), Օսետ, Wakefield, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - փետրվար 1988, Պիտերմարիցբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի աստղագետ։ Ծնվել է Մեծ Բրիտանիայի Օսետ քաղաքում։ Հոր հետ մեկնել է ապրելու Հարավային Աֆրիկա 1911 թվականին։

1928 թվականից մինչ 1947-ը աշխատել է Յոհանեսբուրգի հանրապետական աստղադիտարանում, որտեղ 1929 թվականի ապրիլի 5-ին հայտնաբերեց իր առաջին աստերոիդը՝ (1116) Կատրիոնան։

1957 - 1963 թվականները ապրել է Ավստրալիայում, որտեղ աշխատում էր Մաունթ-Ստրոմլո աստղադիտարանում, Կանբերա քաղաքից ոչ հեռու։ 1963 - 1967 թվականները աշխատել է Արգենտինայում Սան Խուան քաղաքից ոչ հեռու գտնվող, Ֆելիքս Ագիլարի անվան աստղադիտարանում, որպես տնօրեն

Իր կյանքի ընթացքում հայտնաբերել է 72 աստերոիդ և 3 գիսաստղ։

Սիրիլ Ջեքսոնի պատվին անվանվել է (2193) Ջեքսոն աստերոիդը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]