Սիրիահայ կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալեպում (Սիրիա) 1955 թվականին ճարտարագետ Զարեհ Գաբլանի և ինքնուս նկարիչ Ռոպեր Ճեպեճյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է գեղանկարչական կրթական կենտրոն՝ «Սարյան ակադեմիան», որը մեծապես նպաստել է սերունդների դաստիարակությանը։ Ակադեմիան կազմակերպում է հայ արվեստին նվիրված դասախոսություններ, ցուցահանդեսներ, հրապարակում գրքեր և ալբոմներ։ Սիրիայում գործում է նաև «Արշիլ Գորկի» նկարչական արվեստանոցը։ Ճանաչված գեղանկարիչներից են Վ. Պերթիզլյանը, Ն. Գրաճյանը, Հրագդան Թոքմաջյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։