Սիրանես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրանես
Մասնագիտությունճարտարապետ

Սիրանես (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), միջնադարյան հայ ճարտարապետ։ Ապրել և ստեղծագործել է 13-րդ դար Վայոց ձորում։ Արատեսի վանքի գավիթը (1265, ճարտարապետ Սիրանես։ Ըստ պահպանված արձանագրությունների կառուցել է Արատեսի վանքի խաչվող կամարներով գավիթը (1265), Տարսայիճ Օրբելյանի պատվերով՝ Սմբատ Օրբելյանի դամբարանը (1275, հետագայում՝ Օրբելյանների տապանատուն) Նորավանքում, որի հորինվածքը հայկական նույնատիպ շինությունների համար բացառիկ է. այն միանավ թաղածածկ եկեղեցի է, բեմի խորանով, որը կոչվել է Սուրբ Գրիգոր։ Կատարած աշխատանքների համար Սիրանեսը, որպես ժառանգական սեփականություն Հալիձոր գյուղի մոտ (այժմ՝ Գորիսի շրջանում) ստացել է մեծ կալվածք և 500 արծաթ (արձանագրությունը Տարսայիճ Օրբելյանի անունից և ստորագրությամբ, պահպանվել է Սուրբ Գրիգորի հյուսիսային պատին դրսից, քիվի տակ)։ Սիրանեսի ձեռակերտն է նաև Հալիձոր գյուղի մոտ գտնվող խաչքարը՝ կանգնեցված իր և եղբոր՝ Հզարմելի կողմից՝ ծնողների գերեզմանի վրա։ Սիրանեսը միակ միջնադարյան հայ ճարտարապետն է, որի տոհմագրական տեղեկությունները, վարձատրման չափը հայտնի են, նա կենդանության օրոք արժանացել է նյութական ու բարոյական բարձր գնահատանքի (պատվիրատուների կողմից նրան նվիրված արձանագրություններ են գրվել ու կալվածագրով հատուկ հուշակոթող կանգնեցվել մեկենասի ստորագրությամբ)։ Սիրանեսը հավանաբար եղել է Օրբելյանների գլխավոր ճարտարապետը և բացի վերը նշվածից, հեղինակ է Օրբելյանների իշխանական տան տիրույթներում կառուցված այլ շինությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։