Սիսիփոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիսիփոս (հին հունարեն` Σίσυφος) , ըստ հին հունական առասպելաբանության` Կորնթոս քաղաքի հիմնադիր և թագավոր: Եղել է խարդախ և շահախնդիր, ուսիտ և մահից հետո աստվածների կողմից պատժվել է իր հանցանքների համար: Աստվածները նրան դատապարտել են հավերժորեն սարն ի վեր գլորել ծանր մի ժայռ, որը հազիվ գագաթին հասած, դարձյալ գլորվում էր ցած և նա ստիպված էր ամբողջ աշխատանքն սկսել սկզբնից: Այստեղից էլ առաջացել է «Սիզիփյան աշխատանք» աշխատանք արտահայտությունը` անօգուտ աշխատանք իմաստով: