Սիսիան (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիսիան (այլ կիրառումներ)
Սիսիան
Բնութագիր
Երկարություն33 կմ
Ավազանի մակերես395 կմ²
Ջրի ծախս3,99 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՇահապոնք
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԶոհաջուր, Կակաչուտ, Կամրջակ, Սալվարդ, Սապատաձոր և Քարհատ
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Սիսիան, գետ Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Շահապոնք լեռնագագաթի հյուսիսային լանջից՝ 3040 մ բարձրությունից։ Երկարությունը 33 կմ է, ջրհավաք ավազանը՝ 395 կմ²։ Վերին և միջին հոսանքում հոսում է V-աձև հովտով, այնուհետև՝ ընդարձակ, դարավանդային գոգհովտով, որտեղ կառուցված է Տոլորսի ջրամբարը։ Սնումը խառն է, գերակշռում է ձնաանձրևայինը (71%), վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 72%-ը, ամռանը երբեմն հորդանում է։ Տարեկան միջին ծախսը 3, 99 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։