Սինոփսիս
| Սինոփսիս, ԲԲԸ | |
| Տեսակը | ԲԲԸ |
|---|---|
| Հիմնադրվել է | 1986 |
| Գլխամասերը | |
| Գլխավոր անձինք | Աարտ դե Գեուս, ԳԿ/Նախագահ Չի-Ֆուն Չան, Տնօրեն/ԳԳՍ Հովիկ Մուսայելյան, Սինոփսիս Արմենիա Գործադիր տնօրեն[1] |
| Արդյունաբերություն | Ծրագիրներ և Ծրագրավորում |
| Հասույթ | Շահույթ՝ $1,336.0 միլիոն դոլար (2008 հաշվետարի) |
| Զուտ շահույթ | Շահույթ՝ $190.0 միլիոն դոլար (2008 հաշվետարի) |
| Աշխատողների թիվը | 5,691 (Հոկտեմբեր 2008) [2] |
| Վեբ-կայքը | www.synopsys.com Սինոփսիս Արմենիա |
Սինոփիս ԲԲԸ-ն NASDAQ: SNPS էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության ամենամեծ ընկերություններից է, որը ինտեգրալ սխեմաների նախագծման ժամանակ կիրառվող գործիքներ է ծրագրավորում և մշակում: Սինոփսիսի առաջին և ամենահայտնի արտադրյալը Design Compiler-ն (նախագծման կոմպիլյատոր) է, մի տրամաբանական-սինթեզի գործիք: Սինոփսիսը ունի նաև այլ արտադրանքներ, որոնք օգտագործվում են կիրառման-առանձնահատուկ ինտեգրալ սխեմայի նախագծման մեջ: Արտադրանքները պարունակում են տրամաբանական սինթեզ, վարքային սինթեզ, վայր և երթուղի, ստատիկ ժամանակապլանավորման վերլուծություն, ֆորմալ ստուգում, HDL (SystemC, Systemverilog/Verilog, VHDL) ձևացնողներ ինչպես նաև տրանզիստորի-մակարդակի սխեմայի մոդելավորում: Ձևացնողները պարունակում են զարգացնող և վրիպազերծման միջավայրեր, որոնք օժանդակում են չիփերի և համակարգչային համակարգերի տրամաբանության նախագծման մեջ:
Ընկերությունն ունի 5000 աշխատակիցներ, այդ թվում 4000-ից ավելի ճարտարագետներ, ովքեր աշխատում են աշխարհի 60-ից ավելի տեղակայված մասնաճյուղերում:[3]
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Ընկերությունը հիմնվել է 1986 թվականին՝ Optimal Solutions անվամբ, Աարտ դե Գեուսի և մի խումբ Ջեներալ Էլեկտրիկի Միկրոէլեկտոնիկայի Կենտրոնի ճարտարագետների միջոցով՝ Հյուսիսային Կարոլինայի Research Triangle Park-ում: Այդ ժամանակվանից, դա ունեցել է մի շարք ընկերությունների ձեռքբերումներ: Ընկերությունն ունի ավելի քան 60 վաճառքի, աջակցության և գիտահետազոտության գրասենյակներ աշխարհում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Խաղաղօվկիանոսյան Օղակում, Իսրայելում, Չիլիում, և Հայաստանում:
Սինոփսիսը իր առաջին գրասենյակը բացել է Հնդկաստանում՝ 1995 թվականին: 2007 թվականին նրա խոշոր մրցակիցներն են եղել՝ Cadence Design Systems, Mentor Graphics, և Magma Design Automation-ը:
Սինոփսիս Արմենիա [խմբագրել]
Սինոփսիսը Հայաստան մուտք է գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո և ձեռք բերելով Լեդան (Leda) և Մոնթերեյ Դիզայնը (Արսեթ) (Monterrey Design (ArSET)): Մեկ տարի անց նա գնել է Էյջ-փի-էլ-էյ-ը (HPLA): Ընկերությունը 2007-ի մայիսին Երևանում կառուցել է գերժամանակակից գիտաարտադրական կենտրոն, Եվրոպայի և Սիլիկոնային Հովտում ունեցած մասնաշենքերի նույն չափանիշներով:[4] Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն 2009-ին ԱՄՆ-ի տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով էլեկրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման - կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: 2004 - 2008 թվականներին Սինոփսիս ընկերությունը Հայաստանում կատարել է 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի արտադրական-կրթական տեխնոլոգիական ներդրումներ:[3]
Սինոփսիսը համագործակցում է Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, և Ռուս-Հայկական Պետական Համալսարանի հետ: ՀՊՃՀ-ն նրա սկզբնական և ամենաուժեղ գործընկերն, ում շրջանավարտները մատակարարում են Սինոփսիս Արմենիայի մոտ 35 աշխատակիցները: Սինոփսիսը նաև կրթաթոշակներ է հատկացնում էլեկտրատեխնիկայի ոլորտի ուսանողներին, և 2008 թվականին նրա կրթական ծրագրով սովորել են 300 ուսանողներ[3]: Ընկերությունը նաև աշխատում է Գյումրիի Իմֆորմացիոն Տեխնոլոգիաների Կենտրոնի հետ:[4]
ՀՊՃՀ-ի 75-ամյակի կապակցությամբ, Սինոփսիսը նրա հետ հիմնել է նոր մասնագիտություն միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում՝ «Կիսահաղորդչային ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա»՝ մի չորս-ամյա կրթական ծրագիր:[4]
2008-ին Սինոփսիս Արմենիայում աշխատել են 400 ճարտարագետներ, հանդիսանալով երկրի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկը:
Նաև, 2005 թվականին Սինոփսիսը Հայաստանում հիմնել է «Սինոփսիսը Հայաստանի համար» բարեգործական հիմնդարամը, որը սոցիալական - կրթական ծրագրեր է ֆինանսավորում:[3]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը Սփյուռում
- ↑ Սինոփսիս 10-K ֆորմը Հոկտեմբեր 31 2008 վերջացող տարվա համար
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 (Ձմեռ 2008-2009թթ.)։ «Synopsis»։ Էկոնոմիա։ 3(9)
- ↑ 4,0 4,1 4,2 Ռիչ Գոլդմանի ելույթը (Ձմեռ 2008-2009թթ.)։ «Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիաների խաչմերուկ. ձերբազատել Հայաստանի ներուժը կամ ձեռնաշղթաներ հագցնել օտարերկրյա ներդրողներին»։ Էկոնոմիա։ 3(9)