Սինակի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սինակի լեռներից)
Սինակի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Մեծագույն գագաթՍինակ

Սինակի լեռներ, Սինակ, Սինակի լեռմաճյուղ, Սինեկ, գտնվում են Հայկական Պարի միջին մասում։ Տարածվում են Ախտա լեռնանցքից մինչև Գայլատու լիճը։ Սինակի լեռների պատվանդանը բարձրադիր (բարձրությունը՝ 2100 - 2400 մ), համեմատաբար հարթված մակերևույթով ջրբաժանային սարավանդ է Արաքս և Եփրատ գետերի ավազանների միջև, որի վրա բարձրանում են ձորերով ու հեղեղատներով մասնատված մի շարք գմբեթաձև հանգած հրաբուխներ՝ Պերլի (3246 մ.), Ջանդարվիշ (3153 մ.), Զիարեթ (2897 մ.), Սինակ (2774 մ.)։ Սինակի լեռները կազմված են վերին պլիոցենի բազալտներից և անթրոպոգենի անդեզիտներից։ Սինակի լեռների արևելյան լանջերը լերկ են, անջուր, արևմտյանը՝ հարուստ են աղբյուրներով ու լճակներով։ Ծածկված են մարգագետնային և լեռնատափաստանային բուսականությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 606 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 385