Սինակեռնեխ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինակեռնեխ (Turdus pilaris) - կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Սինակեռնեխը խոշոր կեռնեխ է։ Մեջքը և թևերը ձիթապտղագույն են, կրծքի ստորին մասը և որովայնը` սպիտակ, կաթիլանման սև պտերով, թևերի թափահարող փետուրները մոխրասև են, կզակը, կոկորդը, կտնառքը և կուրծքը շիկադեղնավուն` մուգ բծիկներով, պոչը մոխրասև է։
ՀՀ-ում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նեյեմբեր ամիսներին, գարնանը չվում է մարտ-ապրիլին։ Բնադրման վայրերից չվում է մեծ խմբերով։ Մեծ քանակությամբ տարածված է Երևանի անտառային գոտում, պուրակներում և ծայրամասային այգիներում, Արարատյան հարթավայրում, Վայքի մարզում։ Սնվում է բացարձակապես չորացած հատապտուղներով, սերմերով։
Տարածված է Եվրասիայում։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 40.