Սիմֆոնիա № 9 (Շոստակովիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմֆոնիա № 9 (այլ կիրառումներ)

9-րդ սիմֆոնիա, Դմիտրի Շոստակովիչի 9-րդ և վերջին սիմֆոնիան է՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1945 թվականի նոյեմբերի 4-ին Լենինգրադում` Լենինգրադի ֆիլհարմինիկ նվագախմբի և Եվգենի Մրավինսկու կատարմամբ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թ.-ին Շոստակովիչը հայտարարել է, որ այս սիմֆոնիան պետք է խորհրդանշի ռուսական Կարմիր բանակի հաղթանակը Գերմանիայի նկատմամբ։ Կոմպոզիտորը նշել է, որ սիմֆոնիան պետք է լինի շատ մեծ և հզոր ստեղծագործություն մեծ նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների համար։ 1943 թ.-ին նա հաստատել է այդ փաստը` նշելով, որ ինչպես յուրաքանչյուր խորհրդային արտիստ, նա իր պարտքն է համարում ներկայացնել իր հարգանքը ռուս ժողովրդին։ 1945 թվականի հունվարի 16-ին Շոստակովիչը հանդիպել է իր աշակերտների հետ և նրանց տեղեկացրել սիմֆոնիայի վրա աշխատանքները սկսելու մասին։ Մեկ շաբաթ նա հասել է առաջին մասի զարգացման կեսին։ Իսահակ Գլիքմանը լսել է սիմֆոնիայի առաջին 10 րոպեները և այն բնութագրել է որպես «մեծ զգացմունք ներշնչող երաժշտություն, պաթոսով լի»։

Բայց Շոստակովիչը համարյա երեք ամիս ընդհանրապես չի աշխատել սիմֆոնիայի վրա։ Նա վերսկսում է աշխատանքը հուլիսի 26-ին և վերջացնում օգոստոսի 30-ին։ Կոմպոզիտորի մի քանի ամիս կատարած հայտարարությանը հակառակ սիմֆոնիայում գոյոթյուն չունեին ոչ երգչախումբը և ոչ էլ մեներգիչները։ Սիմֆոնիան իր երկարությամբ և բնավորությամբ շատ տարբերվում էր իր երկու նախորդներից՝ 7-րդից և 8-րդից։ Հակառակ այս երկուսի, որոնք տևում էին ավելի քան մեկ ժամ, իններորդ սիմֆոնիան տևում է ընդամենը 25 րոպե։ Իր ներքին բնավորությամբ այն շատ ավելի թեթև է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիան ունի 5 մաս՝

  1. Ալլեգրո
  2. Մոդերատո
  3. Պրեստո
  4. Լարգո
  5. Ալլեգրետտո-Ալլեգրո

Օգտագործվող գործիքները հետևյալներն են՝ պիկոլո, 2 ֆլեյտա, 2 կլարնետ, 2 հոբոյ, 2 ֆագոտ, 4 գալարափող, 2 շեփոր, 3 տրոմբոն, տուբա, ցիմբալ, մեծ և փոքր թմբուկ, լիտավր, եռանկյունի, տամբուրին և լարայիններ։

Իր կառուցվածքով և հնչողությամբ սիմֆոնիան ունի դասական դարաշրջանի ոգի։ Կոմպոզիտորը ինքը դա չէր բացառում՝ ասելով, որ այն ուրախ և փոքր երաժշտական ստեղծագործություն է։ 1946 թ. սիմֆոնիան ներկայացվել է Ստալինի անվան մրցանակին, սակայն դրան չի արժանացել։

Կատարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոստակովիչը և Սվյատոսլավ Ռիխտերը սիմֆոնիան երաժիշտներին և քննադատներին ներկայացրել են չորս ձեռքով։ Այն այնուհետև կատարել է Լենինգադի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Լենինգրադում՝ Եվգենի Մրավինսկու գլխավորությամբ։ Նույն օրը նրանք նաև կատարել են Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան։ Այս համերգը ձայնագրվել և ներկայացվել է ռադիոյում։ Առաջին կատարման ժամանակ Իոսիֆ Ստալինը ներկա է գտնվել դահլիճում և շատ զայրացել է սիմֆոնիան լսելու ժամանակ։ Նա ցանկանում էր լսել մի սիմֆոնիա, որը կլիներ Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի ոճով։

Մոսկվայում սիմֆոնիան կատարվել է 1945 թվականի նոյեմբերի 20-ին Եվգենի Մրավինսկու և Խորհրդային Միության սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սիմֆոնիան արժանացել է քննադատների գովասանքին։