Սիմֆոնիա № 15 (Շոստակովիչ)
15-րդ սիմֆոնիան կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի վերջին սիմֆոնիան է, որը նա ավարտել է 1971 թվականին: Սիմֆոնիան գրված է լա մինորում և առաջին անգամ կատարվել է 1972 թվականի հունվարի 8-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Շոստակովիչի որդու՝ Մաքսիմ Շոստակովիչի գլխավորությամբ:
Բնութագիր[խմբագրել]
Սիմֆոնիան ունի 4 մաս՝
- Ալլեգրետտո
- Ադաջիո-Լարգո-Ադաջիո-Լարգո
- Ալլեգրետտո
- Ադաջիո-Ալլեգրետտո-Ադաջիո-Ալլեգրետտո
Սիմֆոնիայում կոմպոզիտորն օգտագործել է շատ մեծ քանակությամբ գործիքներ` հիմնականում հարվածային: Բայց հակառակ դրան սիմֆոնիան ունի կամերային սիմֆոնիայի հնչողություն, քանի որ կոմպոզիտորը երբեք չի օգտագործում բոլոր գործիքները միաժամանակ: Սիմֆոնիայի կառուցվածքը շատ հետաքրքիր է: Այստեղ Շոստակովիչն օգտագործել է Ռոսսինիի Վիլհելմ Տելլ օպերայի նախերգանքի որոշ հատվածներ: Կան նաև Գուստավ Մալերի, Միխայիլ Գլինկայի և Ռիխարդ Վագների ստեղծագործությունների որոշ հատվածներ:
Կոմպոզիտորն օգտագործել է որոշ շատ հազվագյուտ հարվածային գործիքներ, ինչպիսիք են փոքրիկ արկղիկը (շատ հին փայտյա գործիք) և կաստանետը: